Մանրամասներ Կրեմլից. ի՞նչ են քննարկել Ռուսաստանի և ԱՄՆ–ի առաջնորդները

https://arm.sputniknews.ru/20261010/manramasner-kremlic-inch-en-qnnarkel-rusastani-ev-amni-arajnvordnery–107927812.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e9/08/10/92426164_187:0:1575:1041_1920x0_80_0_0_ac1e9705110d6e3c318d8674afab52ce.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ամն, դոնալդ թրամփ, վլադիմիր պուտին, ռուսաստան, նավթ, հեռախոսազրույց

ամն, դոնալդ թրամփ, վլադիմիր պուտին, ռուսաստան, նավթ, հեռախոսազրույց

Բաժանորդագրվել

Մոսկվան հաստատել է պատրաստակամությունը՝ նավթ և նավթամթերք մատակարարելու ամերիկյան և համաշխարհային շուկաներ։

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի – Sputnik. Կրեմլում հաստատել են Ռուսաստանի և ԱՄՆ-ի առաջնորդներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցի մասին տեղեկությունը՝ ներկայացնելով որոշ մանրամասներ։

Կրեմլի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ զրույցի ընթացքում զգալի ուշադրություն է դարձվել ուկրաինական ճգնաժամի կարգավորման հեռանկարներին։

Եվրոպան համաձայնել է շուկա դուրս բերել դիզվառելիքի պաշարների մի մասը․ Թրամփ

Ռուսաստանը հաստատել է պատրաստակամությունը՝ նավթ և նավթամթերք մատակարարել ամերիկյան և համաշխարհային շուկաներ։ Պուտինը վստահություն է հայտնել, որ մատակարարումները դրականորեն կանդրադառնան ողջ համաշխարհային տնտեսության վրա։

Երկու գերտերությունների առաջնորդներն անդրադարձել են նաև Իրանի շուրջ ստեղծված իրավիճակին և երկկողմ հարաբերությունների տարբեր ասպեկտների։

Նախագահները պայմանավորվել են շարունակել անձնական շփումները և համագործակցությունը գերատեսչությունների գծով։

Հիշեցնենք` ավելի վաղ Սպիտակ տունը հայտնել էր, որ Թրամփը և Պուտինը պայմանավորվել են Ռուսաստանից դիզելի մատակարարումների շուրջ։ Ռուսական կողմը պատրաստ է անմիջապես ԱՄՆ և համաշխարհային շուկա մատակարարել 300 հազար տոննա դիզելային վառելիք, ևս 500 հազար տոննա՝ նոյեմբերին, և 1 միլիոն տոննա՝ ավելի ուշ։ ԱՄՆ նախագահը կանխատեսում է, որ դա կօգնի նվազեցնել վառելիքի համաշխարհային գները։

Leave a comment