https://arm.sputniknews.ru/20261009/vareliqi-gnery-hhum-gnalvov-bardzranum-en-tntesagety-lutsumner-e-arajarkum-107901387.html
Վառելիքի գները ՀՀ–ում գնալով բարձրանում են. տնտեսագետը լուծումներ է առաջարկում
Վառելիքի գները ՀՀ–ում գնալով բարձրանում են. տնտեսագետը լուծումներ է առաջարկում
Sputnik Արմենիա
Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ներկայացրել է բենզինի և… 09.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-09T23:12+0400
2026-10-09T23:12+0400
2026-10-09T23:12+0400
թաթուլ մանասերյան
բենզին
դիզվառելիք
գին
հայաստան
թանկացում
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/1c/107380005_0:240:2560:1680_1920x0_80_0_0_84bece470d951baad8c9ce92a6ca96cc.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի – Sputnik. Հեղուկ վառելիքի գները Հայաստանում ավելի շատ են բարձրացել, քան համաշխարհային շուկայում. Sputnik Արմենիայի հետ զրույցում ասում է տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը։Նշենք, որ հոկտեմբերի 9-ի դրությամբ հայաստանյան բենզալցակայաններում «Ռեգուլյար» տեսակի բենզինի 1 լ–ը վաճառվում է 600 դրամով, «Պրեմիումինը»՝ 620, դիզվառելիքինը՝ 710-ով։ Մինչդեռ 1 ամիս առաջ վառելիքի նշված տեսակների գները համապատասխանաբար 550, 580 ու 650 դրամ էին։Նրա համոզմամբ` ստեղծված իրավիճակում Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը պարտավոր է Պետեկամուտների կոմիտեի հետ մշտադիտարկում իրականացնել շուկայում, արձանագրել այն գինը, որով տվյալ վառելիքը ներմուծվել է Հայաստան և այն գինը, որով այն փաստացի վաճառվում է։«Թվայնացման այս ժամանակաշրջանում նույնիսկ ծիծաղելի է ասել. «Մենք չգիտենք` երբ են բերել, ինչ գնով են բերել»»,– նկատում է Մանասերյանը։ Անբարեխիղճ տնտեսվարողների նկատմամբ տնտեսագետն առաջարկում է ոչ միայն տուգանք կիրառել, որն իրականում նրանց ստացած գերշահույթի դիմաց չնչին գումար է կազմում, այլ հաշվարկել իրական գերշահույթը և դրանից հարկեր գանձել։ Վառելիքի համաշխարհային շուկայում հնարավոր խնդիրներից խուսափելու և այս առումով մեր երկրի անվտանգությունն ապահովելու համար Մանասերյանը կարևորում է պետության ռեզերվների համալրումը` միաժամանակ պնդելով, որ դա վաղուց արդեն պետք է արված լիներ։Դիզելային վառելիքի շուկայում, որից հիմնականում կախված է գյուղատնտեսությունը, նա առաջարկում է մեկ այլ կարգավորում. «Պետությունը գնում է ներկրողից դիզելային վառելիքի անհրաժեշտ ծավալով խմբաքանակ և առանց շահույթի և ակցիզային հարկի, էժան գներով տրամադրում գյուղացիական տնեսություններին»։Մեր զրուցակիցը չի բացառում նաև, որ գնաճը կանխելու և շուկան հավասարակշռելու համար պետությունն իր ձեռք բերած վառելիքը փոքր շահույթի մարժայով կարող է շուկա հանել` այդկերպ մրցակից դառնալով նույն անբարեխիղճ տնտեսվարողներին և զսպելով նրանց ախորժակը։Այդուհանդերձ, Մանասերյանը խիստ կասկածում է, որ պետությունն ականջալուր կլինի իր կամ այլ մասնագետների խորհուրդներին։ Համենայնդեպս մինչ օրս իրականացվող պետական քաղաքականությունը նրան թույլ է տալիս ենթադրություն անելու, որ այսօրվա իշխանությունը գերադասում է առաջնորդվել «մենք ամեն ինչ գիտենք» կարգախոսով։ Իսկ դրա հետևանքներն ու վնասները կրում են շարքային քաղաքացիները։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/1c/107380005_0:0:2560:1920_1920x0_80_0_0_1bad0553654321c1a14340be1d080bf4.jpg.webp
թաթուլ մանասերյան, բենզին, դիզվառելիք, գին, հայաստան, թանկացում, видео
թաթուլ մանասերյան, բենզին, դիզվառելիք, գին, հայաստան, թանկացում, видео
Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ներկայացրել է բենզինի և դիզվառելիքի գնաճի պատճառները և առաջարկել լուծումներ։
Նշենք, որ հոկտեմբերի 9-ի դրությամբ հայաստանյան բենզալցակայաններում «Ռեգուլյար» տեսակի բենզինի 1 լ–ը վաճառվում է 600 դրամով, «Պրեմիումինը»՝ 620, դիզվառելիքինը՝ 710-ով։ Մինչդեռ 1 ամիս առաջ վառելիքի նշված տեսակների գները համապատասխանաբար 550, 580 ու 650 դրամ էին։
«Դա պայմանավորված է նրանով, որ հայ տնտեսվարողը, վառելիք ներմուծողը ամեն բան անում է, որ կարողանա իրեն ապահովագրել ապագա հնարավոր ռիսկերից։ Այդ պատճառով գնի մեջ մտցնում է այդ մի փոքր ավելի տարբերություն, եթե, իհարկե, դա «մի փոքր» է։ Բայց տնտեսվարողները շատ բան կարող են անել, ինձ ավելի շատ հետաքրքրում են պետության կարգավորիչ և վերահսկիչ գործառույթները»,– ասում է տնտեսագետը։
Նրա համոզմամբ` ստեղծված իրավիճակում Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը պարտավոր է Պետեկամուտների կոմիտեի հետ մշտադիտարկում իրականացնել շուկայում, արձանագրել այն գինը, որով տվյալ վառելիքը ներմուծվել է Հայաստան և այն գինը, որով այն փաստացի վաճառվում է։
«Թվայնացման այս ժամանակաշրջանում նույնիսկ ծիծաղելի է ասել. «Մենք չգիտենք` երբ են բերել, ինչ գնով են բերել»»,– նկատում է Մանասերյանը։
Անբարեխիղճ տնտեսվարողների նկատմամբ տնտեսագետն առաջարկում է ոչ միայն տուգանք կիրառել, որն իրականում նրանց ստացած գերշահույթի դիմաց չնչին գումար է կազմում, այլ հաշվարկել իրական գերշահույթը և դրանից հարկեր գանձել։
Վառելիքի համաշխարհային շուկայում հնարավոր խնդիրներից խուսափելու և այս առումով մեր երկրի անվտանգությունն ապահովելու համար Մանասերյանը կարևորում է պետության ռեզերվների համալրումը` միաժամանակ պնդելով, որ դա վաղուց արդեն պետք է արված լիներ։
Դիզելային վառելիքի շուկայում, որից հիմնականում կախված է գյուղատնտեսությունը, նա առաջարկում է մեկ այլ կարգավորում. «Պետությունը գնում է ներկրողից դիզելային վառելիքի անհրաժեշտ ծավալով խմբաքանակ և առանց շահույթի և ակցիզային հարկի, էժան գներով տրամադրում գյուղացիական տնեսություններին»։
Մեր զրուցակիցը չի բացառում նաև, որ գնաճը կանխելու և շուկան հավասարակշռելու համար պետությունն իր ձեռք բերած վառելիքը փոքր շահույթի մարժայով կարող է շուկա հանել` այդկերպ մրցակից դառնալով նույն անբարեխիղճ տնտեսվարողներին և զսպելով նրանց ախորժակը։
«Ինչո՞ւ եք թողնում, որ դիզվառելիք ներմուծողը գերշահույթ ստանա, դուք էլ պետական գանձարանի սուղ միջոցներից սուբսիդավորեք նրա գերշահույթը»,– ասում է մասնագետը։
Այդուհանդերձ, Մանասերյանը խիստ կասկածում է, որ պետությունն ականջալուր կլինի իր կամ այլ մասնագետների խորհուրդներին։ Համենայնդեպս մինչ օրս իրականացվող պետական քաղաքականությունը նրան թույլ է տալիս ենթադրություն անելու, որ այսօրվա իշխանությունը գերադասում է առաջնորդվել «մենք ամեն ինչ գիտենք» կարգախոսով։ Իսկ դրա հետևանքներն ու վնասները կրում են շարքային քաղաքացիները։