«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Պատմության մեջ առաջին անգամ Ադրբեջանի քաղաքացիները հայ-ադրբեջանական սահմանային անցակետով, ՀՀ ԱԱԾ Սահմանապահ ծառայության կողմից անձնագրային ստուգմամբ ու անձնագրում Հայաստանի կնիքը խփվելով մտել են Հայաստան։
Սա պատերազմողից դեպի հարևան տրանսֆորմացիայի կարևոր հանգրվան է։
Հայ-ադրբեջանական ու հայ-թուրքական սահմանները պետք է օր առաջ բացվեն։ Դրանից կշահեն բոլոր երեք երկրների ժողովուրդները։
Եվ այո, մենք պետք է Թուրքիայի ու Ադրբեջանի ժողովրդների հետ ընդհանուր շահեր որոնենք։ Դա նվազեցնում է պատերազմելու հավանականությունը»։