https://arm.sputniknews.ru/20261009/inchu-en-mirzvojann-u-araghchin–handipumic-3-or-anc-zangel-irar-despani-meknabanutjuny-107914424.html
Ինչու են Միրզոյանն ու Արաղչին հանդիպումից 3 օր անց զանգել իրար. դեսպանի մեկնաբանությունը
Ինչու են Միրզոյանն ու Արաղչին հանդիպումից 3 օր անց զանգել իրար. դեսպանի մեկնաբանությունը
Sputnik Արմենիա
Երկու երկրների միջև հարաբերությունները ռազմավարական բնույթ են կրում, հետևաբար, ըստ Շիրղոլամիի, հաճախակի շփումները շատ կարևոր են։ 09.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-09T18:17+0400
2026-10-09T18:17+0400
2026-10-09T18:20+0400
խալիլ շիրղոլամի
դեսպան
արարատ միրզոյան
աբբաս արաղչի
իրանի իսլամական հանրապետություն
հայաստան
արտաքին գործերի նախարարություն (ագն)
հհ արտաքին գործերի նախարարություն. ագն
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/09/107909419_0:74:1280:794_1920x0_80_0_0_5648b44201bb971eea88b6c72e48f9e7.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին Sputnik Արմենիայի հարցին ի պատասխան պարզաբանել է, թե ինչով է պայմանավորված երկու երկրների արտգործնախարարների զրույցը, որը կայացել է Արարատ Միրզոյանի Թեհրան կատարած այցից ընդամենը 3 օր անց։Նրա խոսքով՝ Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այցն Իրան բավականին հաջող է եղել։ Այն հնարավորություն է տվել քննարկել քաղաքական, տնտեսական և մշակութային ոլորտներում համագործակցության հարցերը։Բացի այդ, նախօրեին Աշխաբադում հանդիպել են Իրանի նախագահն ու Հայաստանի վարչապետը, առաջնորդներն անդրադարձել են նաև հետագա փոխգործակցության հեռանկարներին։Մեկնաբանելով ՀՀ արտգործնախարարի` Թեհրան կատարած այցից կարճ ժամանակ անց Միրզոյանի և Արաղչիի հեռախոսազրույցը՝ դեսպանը նշել է, որ դա չպետք է զարմանք առաջացնի։«Երբեմն անհրաժեշտություն է առաջանում քննարկում ունենալ օրական երկու անգամ»,- ասել է Շիրղոլամին՝ նշելով, որ ինքն էլ երբեմն հայ գործընկերների հետ զրուցում է օրվա ընթացքում մեկից ավելի անգամ։Հիշեցնենք` Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանն ու Աբբաս Արաղչին հոկտեմբերի 8-ին` Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի Իրան կատարած այցից 3 օր անց, հեռախոսազրույց են ունեցել։
իրանի իսլամական հանրապետություն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/09/107909419_0:0:1280:960_1920x0_80_0_0_df2d8d4471e8a485170beb43b5fbbe79.jpg.webp
խալիլ շիրղոլամի, դեսպան, արարատ միրզոյան, աբբաս արաղչի, իրանի իսլամական հանրապետություն, հայաստան, արտաքին գործերի նախարարություն (ագն), հհ արտաքին գործերի նախարարություն. ագն
խալիլ շիրղոլամի, դեսպան, արարատ միրզոյան, աբբաս արաղչի, իրանի իսլամական հանրապետություն, հայաստան, արտաքին գործերի նախարարություն (ագն), հհ արտաքին գործերի նախարարություն. ագն
Երկու երկրների միջև հարաբերությունները ռազմավարական բնույթ են կրում, հետևաբար, ըստ Շիրղոլամիի, հաճախակի շփումները շատ կարևոր են։
ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին Sputnik Արմենիայի հարցին ի պատասխան պարզաբանել է, թե ինչով է պայմանավորված երկու երկրների արտգործնախարարների զրույցը, որը կայացել է Արարատ Միրզոյանի Թեհրան կատարած այցից ընդամենը 3 օր անց։
Նրա խոսքով՝ Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այցն Իրան բավականին հաջող է եղել։ Այն հնարավորություն է տվել քննարկել քաղաքական, տնտեսական և մշակութային ոլորտներում համագործակցության հարցերը։
Բացի այդ, նախօրեին Աշխաբադում հանդիպել են Իրանի նախագահն ու Հայաստանի վարչապետը, առաջնորդներն անդրադարձել են նաև հետագա փոխգործակցության հեռանկարներին։
«Երկու երկրների միջև հարաբերությունները ռազմավարական բնույթ են կրում։ Կողմերի միջև շփումները շատ կարևոր են, քանի որ թույլ են տալիս մշակել հետագա համագործակցության ճանապարհային քարտեզը։ Դա նաև տարբեր հարցերի շուրջ մեր դիրքորոշումն արտահայտելու հնարավորություն է»,-ասել է դեսպանը։
Մեկնաբանելով ՀՀ արտգործնախարարի` Թեհրան կատարած այցից կարճ ժամանակ անց Միրզոյանի և Արաղչիի հեռախոսազրույցը՝ դեսպանը նշել է, որ դա չպետք է զարմանք առաջացնի։
«Երբեմն անհրաժեշտություն է առաջանում քննարկում ունենալ օրական երկու անգամ»,- ասել է Շիրղոլամին՝ նշելով, որ ինքն էլ երբեմն հայ գործընկերների հետ զրուցում է օրվա ընթացքում մեկից ավելի անգամ։