Սաուդյան Արաբիայի չեմպիոն «Ալ Նասրի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մայր Դոլորեշ Ավեյրուն արձագանքել է որդու շուրջ ստեղծված սկանդալային իրավիճակին: Պորտուգալիայի հավաքականի ավագը դանիացիների դեմ Ազգերի լիգայի երրորդ տուրի հանդիպումից առաջ լքել էր ազգային թիմի ճամբարը գլխավոր մարզիչ Ժորժի Ժեզուշի հետ կոնֆլիկտի պատճառով:
«Ես տխուր եմ, դա նորմալ է։ Դա շոկ էր։ Որդիս կարող էր դուրս գալ շքերթի դռնով, բայց դուրս եկավ հետևի դռնով: Աստված ամեն ինչի մասին կհոգա։ Ես մի քիչ լաց եղա։ Դա նույնպես լավ է զգացմունքներն արտահայտելու համար։ Մենք պետք է հաղթահարենք սա։
Սարսափելի ոչինչ չկա։ Նա շատ բան է տվել Պորտուգալիային, այնպես որ միշտ կմնա դրա մի մասը։ Նա միշտ հերոս է եղել Պորտուգալիայի համար։ Նրան չեն գնահատում այնքան, որքան պետք է»,- Դոլորեշ Ավեյրուի խոսքը մեջբերում A Bola-ն:
«Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիրը 2003 թվականից է խաղում Պորտուգալիայի հավաքականում, որի կազմում անցկացրել է 234 խաղ ու դարձել 146 գոլի հեղինակ: Ռոնալդուն ազգային հավաքականներում ամենաշատ գոլ խփած ֆուտբոլիստն է պատմության մեջ:
Դավիթ Եղիազարյան