Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ԱՊՀ գագաթնաժողովում առաջարկել է ստեղծել «ԱՊՀ+1» ձևաչափ՝ Համագործակցության և Թեհրանի միջև համագործակցությունն առավել խորացնելու նպատակով։
«Որպես երկխոսության և համագործակցության ճկուն ու արդյունավետ մեխանիզմ՝ պետք է ստեղծվի «Անկախ Պետությունների Համագործակցության անդամ երկրներ + Իրան» ձևաչափը, կամ՝ «ԱՊՀ+1»-ը», – նախագահի խոսքերն է մեջբերել Fars լրատվական գործակալությունը։