Սա պատերազմողից դեպի հարևան տրանսֆորմացիայի կարևոր հանգրվան է. Իոաննիսյան > Լուրեր Հայաստանից

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը.

Պատմության մեջ առաջին անգամ Ադրբեջանի քաղաքացիները հայ-ադրբեջանական սահմանայաին անցակետով, ՀՀ ԱԱԾ Սահմանապահ ծառայության կողմից անձնագրային ստուգմամն ու անձնագրում Հայաստանի կնիքը խփվելով մտել են Հայաստան։

Սա պատերազմողից դեպի հարևան տրանսֆորմացիայի կարևոր հանգրվան է։

Հայ-ադրբեջանական ու հայ-թուրքական սահմանները պետք է օր առաջ բացվեն։ Դրանից կշահեն բոլոր երեք երկրների ժողովուրսները։

Եվ այո, մենք պետք է Թուրքիայի ու Ադրբեջանի ժողովրդների հետ ընդհանուր շահեր որոնենք։ Դա նվազեցնում է պատերազմելու հավանականությունը։

Leave a comment