«Рыбарь» Telegram–յան ալիքի հիմնադիրը ձերբակալվել է Չեռնոգորիայում. ՌԴ ԱԳՆ–ն արձագանքել

Բաժանորդագրվել

Ռուսաստանի թիմին ձերբակալել են վաղ առավոտյան Mövenpick Hotel & Residences Teuta Kotor Bay հյուրանոցում։

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի – Sputnik. Ռուսական «Рыбарь» Telegram–յան ալիքի հիմնադիր Միխայիլ Զվինչուկին կնոջ՝ Վալերիայի և երեք այլ անձանց հետ ձերբակալել են Չեռնոգորիայում, հաղորդում են ռուսական պարբերականները։

ՌԴ ԱԳՆ–ն արդեն արձագանքել է միջադեպին։ Գերատեսչության ներկայացուցիչ Մարիա Զախարովան «Իզվեստիա»-ին հայտարարել է, որ Մոսկվան պարզում է ձերբակալման հանգամանքները։

Ռուսական թիմը ձերբակալվել է վաղ առավոտյան հյուրանոցում։

Զվինչուկի ձերբակալությունը կապում են «ռուսական քարոզչություն տարածելու» և «տեղեկատվական գործողություններ իրականացնելու» կասկածների հետ, որոնցում նրան մեղադրում են բրիտանացիները, եվրոպացիները և ամերիկացիները։

«Рыбарь»-ը ռուսական խոշորագույն էջերից մեկն է, որն ավելի քան 1,5 մլն լսարան ունի։ Ալիքը հիմնականում ռազմական թեմաների է անդրադառնում։

Leave a comment