Հայաստանը ներկայացնող Անժելա Ալբերտյանը ոսկե մեդալ է նվաճել ԱՊՀ անդամ երկրների 20-րդ երիտասարդական Դելֆյան խաղերում։
Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի շրջանավարտ, Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի «Ջազ-Էստրադա» մասնագիտության 1-ին կուրսի ուսանողը հաղթող է ճանաչվել «Էստրադային երգեցողություն» անվանակարգում:
Անժելա Ալբերտյանը բազմաթիվ միջազգային մրցույթների հաղթող է։
Հոբելյանական 20-րդ Դելֆյան խաղերի մրցութային ծրագիրն ընդգրկել է 10 անվանակարգ։ Ստուգատեսին մասնակցություն են ունեցել 10-25 տարեկան երիտասարդներ ԱՊՀ 10 պետությունից՝ Հայաստանից, Ադրբեջանից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, Մոլդովայից, Ռուսաստանից, Տաջիկստանից, Ուզբեկստանից և Թուրքմենստանից։
Հոկտեմբերի 5-9-ը Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում անցկացվել են Անկախ Պետությունների Համագործակցության անդամ երկրների երիտասարդական 20-րդ Դելֆյան խաղերը։ Միջազգային մշակութային միջոցառմանը մասնակցել է ԱՊՀ երկրները ներկայացնող մոտ 500 մասնակից։