Ասուլիս նվիրված «Կրթություն հանուն բնության» համատեղ կրթական-տեղեկատվական արշավի մեկնարկին (տեսանյութ)
Հայաստանում կայանալիք Կենսաբազմազանության միջազգային COP17 համաժողովին ընդառաջ՝ Մեծահասակների ուսումնառության և կրթության(ՄՈՒԿ) ոչ ֆորմալ ցանցի 22 անդամ կազմակերպություններ մեկնարկում են «Կրթություն հանուն բնության» համատեղ կրթական-տեղեկատվական արշավը։
Ի՞նչ գիտենք Հայաստանի բնության, կենդանական ու բուսական աշխարհի մասին։
Որքանո՞վ ենք ճանաչում անհետացման վտանգի տակ գտնվող կամ վերականգնվող տեսակները։
Որքանո՞վ ենք գիտակցում, որ կենսաբազմազանության պահպանումը յուրաքանչյուրիս պատասխանատվությունն է։
Հոկտեմբերի 12-ից սկսած 3 շաբաթվա ընթացքում ՄՈՒԿ ցանցի անդամ կազմակերպություններն իրենց սոցիալական մեդիայի հարթակներում ամեն օր կներկայացնեն մեկ հետաքրքիր և հանրամատչելի նյութ՝ Հայաստանի կենսաբազմազանության, բնության յուրահատուկ երևույթների, կենդանական ու բուսական աշխարհի և Կարմիր գրքում ընդգրկված տեսակների մասին։
Արշավի նպատակն է գիտելիքի և իրազեկվածության միջոցով մեծացնել հետաքրքրությունը Հայաստանի բնական հարստության նկատմամբ, խթանել դրա ճանաչումն ու ձևավորել ավելի պատասխանատու վերաբերմունք բնության պահպանության հանդեպ։
Մեծահասակների ուսումնառության և կրթության (ՄՈՒԿ) ոչ ֆորմալ ցանցի 22 անդամ կազմակերպություններն են ։ / https://www.dvv-international.ge/…/%d5%a3%d5%b8%d6%80…
#ԿրթությունՀանունԲնության #COP17Armenia #ALENonformalNetwork #biodiversityaction
☝️Քննարկման ընթացքում կանդրադառնանք այս և թեմային առնչվող այլ հարցերի: