«Վեոլիա ջուր» ընկերության դեմ նախաձեռնված խմբային հայցն արդեն պատրաստ է։ Այդ մասին ֆեյսբուքյան ջում հայտնել է արդարադատության նախկին նախարար, իրավաբան Արփինե Հովհաննիսյանը:
Տեսաուղերձում նա որոշ մանրամասնել է ներկայացրել հայցի նախապատրաստման ընթացքում իրականացված աշխատանքների վերաբերյալ, տեղեկացրել, որ բազմաթիվ փորձաքննություններ են իրականացվել բազմաթիվ հասցեներում։
«Հավատարմագրված կազմակերպության կողմից իրականացվել է նմուշառում Հայաստանի Հանրապետության տարբեր բնակավայրերում: Գրաբցված անհամապատասխանությունները իրավական հիմք են ստեղծել գործող օրենսդրության համաձայն դատարան դիմելու և մատուցվող ծառայության գնի համաչափ նվազեցում պահանջելու համար։»,-նշել է նա:
Նա նաև ներկայացրել է այն հասցեների ցանկը, որտեղ հայտնաբերվել են խմելու ջրի որակական ցուցանիշների շեղումներ։
Հովհաննիսյանը նաև տեղեկացրել է, թե ո՞վ և ինչպե՞ս կարող է միանալ հայցին:
«Իմ տելեգրամ ալիքում դրված է ամեն բան` լիազորագիր, փաստաբանների և իրավաբանների տվյալներ, հասցեներ: Այս հայցում հրապարակային լինելու է ամեն բան` դատավորից մինչև Վեոլիայի շահերը ներկայացնողներ: Սա Բյուրեղավանի թունավորումների, ու մնացյալ տարածքների վատ որակի Չխմելու ջրի թեմային արձագանք է: Հավաքում եք փաստաթղթերը ու զանգում ըստ համարների»,-գրել է նա:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը հայտարարում է, որ սպառողներին մատակարարվող խմելու ջուրը գտնվում է անընդհատ և շուրջօրյա լաբորատոր վերահսկողության ներքո և համապատասխանում է սահմանված նորմերին: