Պենտագոնը ևս մեկ ավիակիր կուղարկի Մերձավոր Արևելք. ԶԼՄ

https://arm.sputniknews.ru/20260213/pentagvony-evs-mek-aviakir-kugharki-merdzavvor-arevelq-zlm-98761086.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0b/0d/82950731_89:0:1512:1067_1920x0_80_0_0_3d6a7238150ac6dedc9909bbd90ac2c8.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ամն, նավ, պարսից ծոց

ամն, նավ, պարսից ծոց

Բաժանորդագրվել

«Abraham Lincoln» ավիակիրն արդեն Մերձավոր Արևելքում է, տեղափոխման է պատրաստվում մեկ այլ ավիակիր՝ «George HW Bush»–ը։ NYT-ն տեղեկացել է երրորդ ավիակրի մասին։

ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի – Sputnik. ԱՄՆ ռազմածովային ուժերի «Gerald R. Ford» ավիակիրն ու նրան ուղեկցող նավերը կուղարկվեն Մերձավոր Արևելք։ Տեղեկությունը հայտնում է «New York Times»-ը՝ հղում անելով ԱՄՆ վարչակազմի աղբյուրներին:

Ըստ լրատվամիջոցի` Կարիբյան ծովում տեղակայված նավախմբի անձնակազմին այդ մասին տեղեկացրել են երեկ: Նավախումբը Պարսից ծոցում պետք է միանա «Abraham Lincoln» ավիակրի հարվածային խմբին:

ԶԼՄ–ն տեղեկացնում է, որ «Gerald R. Ford» ավիակիրը, որի ռազմական ինքնաթիռները հունվարին մասնակցել են Կարակասի դեմ հարձակմանը, պետք է տուն վերադառնար մարտին:

Սա կլինի ԱՄՆ երրորդ ավիակիրը, որը պարեկություն կանի Մերձավոր Արևելքի ջրերում:

Իրանի սահմանի մոտ ԱՄՆ հետախուզական թռչող սարքեր են նկատվել

Սրացում Վաշինգտոնի և Թեհրանի միջև

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թեհրանից պահանջում է գործարք կնքել, որը կբացառի Իրանում միջուկային զենքի առկայությունը: Նա զգուշացրել է, որ հակառակ դեպքում Իրանն ավելի հզոր հարձակման կենթարկվի, քան անցյալ ամռանը: Հունվարի վերջին ԱՄՆ–ն ռազմանավերի նավատորմ ուղարկեց Օմանի և Պարսից ծոցեր: Ավելի ուշ Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը, որ լրացուցիչ ուժեր են ուղարկվել այնտեղ։

Ինչպես գրում են ԶԼՄ–ները, Վաշինգտոնն ակնկալում է, որ Թեհրանը լիովին կհրաժարվի ուրանի հարստացումից և կսահմանափակի բալիստիկ հրթիռների արտադրությունը։

ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունները փետրվարի 6-ին Մասկատում (Օման) բանակցություններ անցկացրին Իրանի միջուկային ծրագրի շուրջ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ բանակցությունները լավ ընթացք են ունեցել և կշարունակվեն։ Փետրվարի 8-ին Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին ընդգծեց, որ Իրանը պնդում է ուրանը հարստացնելու իր իրավունքը, նույնիսկ եթե դա պատերազմի հանգեցնի։

Երեկ Թրամփը կրկին սպառնացել է` եթե գործարքը ձախողվի, Վաշինգտոնը կանցնի գործողությունների երկրորդ փուլի, որը «շատ ծանր» կլինի Թեհրանի համար:

Իսրայելը հակամարտությունը սրելու առիթ է փնտրում. Իրանի ԱԽ քարտուղար

Leave a comment