Հայաստանում տարեկան մոտ 1600 կնոջ մոտ ախտորոշվում է կրծքագեղձի քաղցկեղ: Վերջին տարիներին դեպքերի մեծ մասը հայտնաբերվում է վաղ` առաջին և երկրորդ փուլերում, հայտնում է առողջապահության նախարարությունը:
Նշվում է, որ հիվանդության ժամանակին հայտնաբերումը կարող է էապես մեծացնել արդյունավետ բուժման հնարավորությունը և կյանքեր փրկել։
Կրծքագեղձի քաղցկեղ ունեցող կանանց մոտ 70%-ը չի ունենում որևէ գանգատ, ուստի շատ կարևոր է պարբերական սքրինինգը։
«Սքրինինգային մամոգրաֆիայից մինչև տրաստուզումաբ դեղով բուժում` պետությունը քաղցկեղ ունեցող կանանց կողքին է»,-ասվում է հաղորդագրության մեջ: