https://arm.sputniknews.ru/20261008/datarany-voch-iravachap-e-tshanachel-samvel-shahramanjani-herakhvosi-argravumy-107866637.html
Դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Սամվել Շահրամանյանի հեռախոսի առգրավումը
Դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Սամվել Շահրամանյանի հեռախոսի առգրավումը
Sputnik Արմենիա
Դատարանի որոշմամբ նախաքննական մարմինը պարտավոր է անհապաղ վերադարձնել Շահրամանյանի հեռախոսը։ 08.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-08T17:30+0400
2026-10-08T17:30+0400
2026-10-08T17:41+0400
սամվել շահրամանյան
հեռախոս
դատարան
ռոման երիցյան
արցախ
նախագահ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/1b/107351486_86:0:1500:795_1920x0_80_0_0_2cc4c09c312bdd566b67702b2d200b07.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik․ Դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Արցախի նախկին նախագահ Սամվել Շահրամանյանի հեռախոսի առգրավումը ։ Այս մասին գրել է նրա փաստաբան Ռոման Երիցյանը։Դատարանը նաև պարտավորեցրել նախաքննական մարմնին անհապաղ վերադարձնել Շահրամանյանի հեռախոսը։Հիշեցնենք, որ այս տարվա մայիսի 24–ին փաստաբան Ռոման Երիցյանը հայտնել էր, որ Արցախի նախկին նախագահ Սամվել Շահրամանյանի հեռախոսը մի քանի օր առաջ առգրավվել են: Նշենք, որ ըստ զինվորական քննչական գլխավոր վարչության՝ հեռախոսի նկատմամբ հետաքրքրությունը 2023 թվականի սեպտեմբերի 25-ին բենզալցակայանի պայթյունի հետ կապված իրադարձություններն են, մինչդեռ հեռախոսը 2025 թվականի արտադրության է: Ըստ փաստաբանի` Սամվել Շահրամանյանին ՔԿ են կանչել հարցաքննության դեռ մայիսի 15-ին, ներկայացրել են առգրավվման մասին որոշումը։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/1b/107351486_95:0:1428:1000_1920x0_80_0_0_d59fb50cfefa86df41d1c6ba28278966.jpg.webp
սամվել շահրամանյան, հեռախոս, դատարան, ռոման երիցյան, արցախ, նախագահ
սամվել շահրամանյան, հեռախոս, դատարան, ռոման երիցյան, արցախ, նախագահ
Դատարանի որոշմամբ նախաքննական մարմինը պարտավոր է անհապաղ վերադարձնել Շահրամանյանի հեռախոսը։
ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik․ Դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Արցախի նախկին նախագահ Սամվել Շահրամանյանի հեռախոսի առգրավումը ։ Այս մասին գրել է նրա փաստաբան Ռոման Երիցյանը։
Դատարանը նաև պարտավորեցրել նախաքննական մարմնին անհապաղ վերադարձնել Շահրամանյանի հեռախոսը։
Փաստաբանի խոսքով` առգրավումից հետո բողոք էր ներկայացրել դատարան, որը բավարարվել է։
Նշենք, որ ըստ զինվորական քննչական գլխավոր վարչության՝ հեռախոսի նկատմամբ հետաքրքրությունը 2023 թվականի սեպտեմբերի 25-ին բենզալցակայանի պայթյունի հետ կապված իրադարձություններն են, մինչդեռ հեռախոսը 2025 թվականի արտադրության է: Ըստ փաստաբանի` Սամվել Շահրամանյանին ՔԿ են կանչել հարցաքննության դեռ մայիսի 15-ին, ներկայացրել են առգրավվման մասին որոշումը։