Հայաստանն ուզում է խորացնել կապերը Թուրքմենստանի հետ. Փաշինյանը` Բերդիմուհամեդովին

Բաժանորդագրվել

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-Թուրքմենստան հարաբերությունների օրակարգին առնչվող տարբեր հարցերի շուրջ:

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ կառավարությունը շահագրգիռ է Թուրքմենստանի հետ ինչպես քաղաքական, այնպես էլ առևտրատնտեսական կապերի ընդլայնմամբ ու խորացմամբ: Ինչպես հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս մասին ասել է Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովի հետ հանդիպման ժամանակ։

Նշվում է, որ Հայաստանի ու Թուրքմենստանի ղեկավարների առանձնազրույցը տեղի է ունեցել Թուրքմենբաշի քաղաքում:

Բերդիմուհամեդովը ողջունել է ՀՀ վարչապետի այցը և կարևորել երկկողմ համագործակցության զարգացումը տարբեր ուղղություններով:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-Թուրքմենստան հարաբերությունների օրակարգին առնչվող տարբեր հարցերի շուրջ:

Leave a comment