Փաշինյան․ «Ռուսական երկաթուղիների» ղեկավարը հաջորդ շաբաթ կժամանի Հայաստան (PAN.am)

«Ռուսական երկաթուղիների» նախագահը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա հավելել է, որ այցի վերաբերյալ համաձայնությունը ձեռք է բերվել Եվրասիական տնտեսական միության նախորդ նիստի ընթացքում։

«Կունենանք աշխատանքային քննարկում, նաև որոշ հետևություններ կանենք՝ այդ քննարկման արդյունքներով»,-ասել է վարչապետը, հայտնում է Aysor.am-ը:

Նա նշել է, որ չի կարող կանխատեսել, թե հանդիպումից հետո ինչ նորություններ կլինեն:

Ավելի վաղ Փաշինյանն ասել էր, որ դեպի Ադրբեջան և Թուրքիա երկաթուղու մի քանի հատվածների շտապ վերականգնման համար դիմել է Ռուսաստանին։ Դեկտեմբերի 22-ին Սանկտ Պետերբուրգում նա հանդիպել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որտեղ արծարծվել են նաև այդ հարցերը։ ՀՀ երկաթուղիների կառավարիչը 2008 թվականից «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ն է` «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերությունը:

Leave a comment