ՊԵԿ․ Էլեկտրամոբիլների անմաքս ներմուծման քվոտաներից մեկի 98%-ն արդեն սպառվել է

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է ԱՏԳ ԱԱ 8703 80 000 3 և 8703 80 000 5 ծածկագրերին դասվող էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների զրո տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի կիրառման պայմանով սակագնային արտոնության քվոտայի մնացորդը:

2026թ. հոկտեմբերի 7-ի դրությամբ այն կազմում է․

  • դիլեր-դիստրիբյուտոր հանդիսացող սուբյեկտների քվոտայի մնացորդը` 872 հատ կամ օգտագործվել է 75%-ը,
  • դիլեր-դիստրիբյուտոր չհանդիսացող սուբյեկտների քվոտայի մնացորդը` 386 հատ կամ օգտագործվել է 98%-ը։

Leave a comment