Մեքսիկայում ըմբիշը վտանգավոր հնարքով կյանքից զրկել է 75-ամյա մրցավարին (տեսանյութ)

Մեքսիկացի մրցավար Խերարդո Պինեդան մահացել է այն բանից հետո, երբ ըմբիշ Խոսե Անխելը նրան նետել է ռինգի հատակին։

Մեքսիկայի Իդալգո նահանգում տեղի ունեցած մրցաշարի ժամանակ «Ֆիշմանի որդի» (Hijo de Fishman) մականունով հայտնի ըմբիշը Պինեդայի (մականունը՝ «Բու» կամ El Búho) նկատմամբ կիրառել է արգելված հնարք, որը կոչվում է martinete։ Սա մեքսիկական տերմին է «փայլդրայվեր» (piledriver) հնարքի համար, որի դեպքում մրցակցին գլխիվայր շրջում և ցած են նետում՝ լուրջ ծանրաբեռնվածություն ստեղծելով պարանոցի և ողնաշարի վրա։

Ռինգ մտած բուժաշխատողները արձանագրել են 75-ամյա մրցավարի մահը։

Ըմբիշ Անխելը ձերբակալվել է, և նրան մեղադրանք է առաջադրվել անզգուշությամբ մահ պատճառելու համար։

Leave a comment