Քաղաքներ կան, որոնք ապրում են քո մեջ․ ինձ համար Էջմիածինը հենց այդ քաղաքն է․ Սևակ Խաչատրյանը շնորհավորել է քաղաքի տոնը

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սևակ Խաչատրյանը շնորհավորել է էջմիածնեցիներին քաղաքի տոնի առթիվ՝ գրելով․

«Սիրելի՛ էջմիածնեցիներ, իմ հարազա՛տ համաքաղաքացիներ…

Այսօր մեր սիրելի Էջմիածնի ծննդյան 2711-ամյակն է։

Քաղաքներ կան, որտեղ ապրում ես, և քաղաքներ կան, որոնք ապրում են քո մեջ։ Ինձ համար Էջմիածինը հենց այդ քաղաքն է՝ իմ արմատներով, հիշողություններով, մանկությամբ, հարազատ մարդկանցով ու անսահման սիրով լի։

Մեր քաղաքը պարզապես բնակավայր չէ․ այն մեր պատմությունն է, մեր հավատքի օրրանն ու մեր ինքնության մի մասնիկը։ Նրա ամեն փողոցն ու անկյունը հարազատ են, որովհետև այստեղ մեր տունն է, մեր անցյալն ու մեր ապագան։

Այսօր ուզում եմ մեր քաղաքի յուրաքանչյուր բնակչի մաղթել խաղաղություն, առողջություն, բարեկեցություն և հավատ վաղվա օրվա հանդեպ։ Թող մեր Էջմիածինը միշտ լինի շեն, մաքուր, գեղեցիկ ու արժանապատիվ, իսկ նրա յուրաքանչյուր ընտանիքում թևածեն սերն ու երջանկությունը։

Շնորհավո՛ր ծնունդդ, իմ հարազա՛տ Էջմիածին…»։

Leave a comment