Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիդ Սիլվան 40 տարեկանում վերսկսել է կարիերան

Ֆուտբոլի Իսպանիայի հավաքականի ու անգլիական «Մանչեսթեր Սիթիի» նախկին կիսապաշտպան Դավիդ Սիլվան վերսկսել է պրոֆեսիոնալ կարիերան այն ավարտելուց երեք տարի անց:

40-ամյա իսպանացին պայմանագիր է կնքել «Սատհին» ակումբի հետ, որը հանդես է գալիս Հոնկոնգի Պրեմիեր լիգայում, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

«Պաշտոնապես հայտարարում ենք, որ մեզ է միացել լեգենդար իսպանացի կիսապաշտպան Դավիդ Սիլվան՝ 21 համարի ներքո»,- ասվում է ակումբի հայտարարության մեջ։

Առաջիկայում իսպանացին կժամանի Հոնկոնգ ու կմիանա նոր թիմի մարզումներին:

Դավիդ Սիլվան 2023 թվականին էր ավարտել կարիերան: «Մանչեսթեր Սիթիից» բացի, նա հանդես է եկել նաև իսպանական «Սելտայում», «Էյբարում», «Վալենսիայում» ու «Ռեալ Սոսիեդադում»: Իսպանիայի հավաքականի կազմում կիսապաշտպանը դարձել է աշխարհի չեմպիոն ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն։

Դավիթ Եղիազարյան

Leave a comment