ՀՀ կառավարությունը հաստատել է ԿԳՄՍ նախարարության ներկայացրած նախագիծը, որով տարկետում ստացած քաղաքացիների մի մասի համար պարտադիր զինվորական ծառայության զորակոչի տարիքային շեմը սահմանվում է մինչև 32 տարեկանը:
Ինչու է դա կարևոր. Արտասահմանյան առաջատար բուհերի կրթական ու հետազոտական ծրագրերի առանձնահատկությունների պատճառով ուսանողները հաճախ չեն հասցնում ուսումն ավարտել սահմանված ժամկետներում: Բացի այդ, ուսումն ավարտելուց հետո Հայաստանում առնվազն 3 տարի աշխատելու պայմանով տարկետում ստանալու մեխանիզմը փաստացի չէր գործում նախկին տարիքային սահմանափակման պատճառով:
Խնդրի էությունը և լուծումը.
-
Ասպիրանտների իրավիճակը. Խնդիրն առավել սուր էր ասպիրանտների դեպքում. նրանք ուսումն ավարտում են 27-28 տարեկանում, մինչդեռ տարկետման պայմանով Հայաստանում 3 տարի աշխատելու համար դրանից հետո դեռ պետք է առնվազն 3 տարի գտնվեին զորակոչային տարիքում:
-
Նոր հնարավորություն. Տարիքային շեմը մինչև 32 տարեկան բարձրացնելը հնարավորություն կտա բարձրակարգ մասնագետներին ավարտել ուսումառությունը և վերադառնալ Հայաստան՝ իրացնելու իրենց մասնագիտական պոտենցիալը Կառավարության սահմանած ոլորտներում: