Երևան-Սևան ավտոճանապարհին «Mercedes-Benz» մակնիշի միկրոավտոբուս է կողաշրջվել. 8 վիրավոր կա

Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 07։52-ին, Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության և ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի ծառայողներ։
 
Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 50-րդ կմ-ին, «Mercedes-Benz» մակնիշի միկրոավտոբուսը կողաշրջվել է:
 
Ըստ նախնական տվյալների՝ կա 8 տուժած, նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

Leave a comment