Սաուդյան Արաբիայի չեմպիոն «Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն արժանին է մատուցել Լիոնել Մեսիին, որը հրաժեշտի հանդիպումն էր անցկացրել Արգենտինայի ազգային հավաքականի կազմում:
«Լեո, այսքան տարի դու պաշտպանել ես քո երկիրն ու գրել մի պատմություն, որը հավերժական է։ Իմ խորին հարգանքն այն ամենին, ինչին հասել ես Արգենտինայի հավաքականի կազմում։ Գրկում եմ»,- սոցիալական ցանցերում գրել է Ռոնալդուն։
Հիշեցնենք, որ MLS-ի չեմպիոն ամերիկյան «Ինտեր Մայամիի» 39-ամյա հարձակվողը 2005 թվականից էր խաղում Արգենտինայի հավաքականում, որի կազմում անցկացրել է 208 հանդիպում, դարձել 126 գոլի ու 70 գոլային փոխանցման հեղինակ։ Ազգային թիմի հետ «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիրը դարձել է աշխարհի չեմպիոն (2022), Ամերիկայի կրկնակի գավաթակիր (2021, 2024) ու Ֆինալիսիմայի հաղթող (2022)։
Դավիթ Եղիազարյան