Եմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժումը (հութիները) բալիստիկ հրթիռներով հարվածներ է հասցրել Բաբ էլ-Մանդեբի նեղուցից հարավ գտնվող արաբական կոալիցիայի ուժերի դիրքերին։
Այս մասին հայտարարել է ապստամբների կողմից ձևավորված զինված ուժերի ներկայացուցիչ Յահյա Սարիան։
«Անցած 24 ժամվա ընթացքում մեր զինված ուժերը 11 բալիստիկ հրթիռ են արձակել Բաբ էլ-Մանդեբի նեղուցից հարավ գտնվող շրջաններում, Էս-Սուքայայում, Ռաս էլ-Արայում և Էլ-Մուդարաբայում սաուդյան ուժերի կուտակման 11 վայրերի ուղղությամբ»,- նշել է նա՝ պնդել ով, որ հարձակման հետևանքով տասնյակ մարդիկ, այդ թվում՝ հրամանատարներ, սպանվել և վիրավորվել են, ինչպես նաև ոչնչացվել է մեծ քանակությամբ տեխնիկա։
Բացի այդ, հուսիների ներկայացուցիչը հայտնել է «Ալ-Ամալիկա» 13-րդ բրիգադի դիրքի ուղղությամբ ևս մեկ բալիստիկ հրթիռի արձակման մասին։ Սարիայի պնդմամբ՝ այդ հարձակման հետևանքով հակառակորդի ավելի քան 30 զինծառայող սպանվել և վիրավորվել է։