ՀՀ պետական բյուջեի ծախսերն ըստ գործառական դասակարգման խմբերի. 2026թ հունվար-օգոստոս

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2026թ. հունվար-օգոստոսին ՀՀ պետական բյուջեի ծախսերը կազմել են 2,119,344.3 մլն դրամ։ 2025թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է 9․9% աճ։

Եթե խոսենք գործառական դասակարգման խմբերի ծախսերի մասին, ապա.

Ընդհանուր բնույթի հանրային ծառայությունների ոլորտում ծախսերը 2025թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ աճել են 12․4%-ով և կազմել 465,182.1 մլն ՀՀ դրամ։

Պաշտպանության ոլորտի ծախսերը նվազել են 25%-ով և կազմել 290,866.1 մլն ՀՀ դրամ։

Հասարակական կարգի, անվտանգության և դատական գործունեության ոլորտի ծախսերը աճել են 10․4%-ով և կազմել 158,965.9 մլն ՀՀ դրամ։

Տնտեսական հարաբերությունների ոլորտի ծախսերը աճել են 8․1%-ով և կազմել 105,601.9 մլն ՀՀ դրամ։

Շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտի ծախսերը աճել են 48․5%-ով և կազմել 12,300.8 մլն ՀՀ դրամ։

Բնակարանային շինարարության և կոմունալ ծառայությունների ոլորտի ծախսերը աճել են 10․3%-ով և կազմել 4,500.6 մլն ՀՀ դրամ։

Առողջապահության ոլորտի ծախսերը աճել են 97%-ով և կազմել 200,061.7 մլն ՀՀ դրամ։

Հանգստի, մշակույթի և կրոնի ոլորտի ծախսերը աճել են 16․8%-ով և կազմել 29,758.8 մլն ՀՀ դրամ։

Կրթության ոլորտի ծախսերը աճել են 21․8%-ով և կազմել 210,661.7 մլն ՀՀ դրամ։

Սոցիալական պաշտպանության ոլորտի ծախսերը աճել են 11․9%-ով և կազմել 641,444.5 մլն ՀՀ դրամ։

Leave a comment