Կոնսերվատորիայի այդ հատվածում զոհվածների հիշատակը այլ կերպ է հավերժացվում. Նուրիջանյան

https://arm.sputniknews.ru/20261007/kvonservatvoriaji-ajd-hatvatsum-zvohvatsneri-hishataky-ajl-kerp-e-haverzhacvum-nurijanjan-107825636.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e8/03/0b/73233345_0:0:2048:1536_1920x0_80_0_0_16146420a795c28a5fd6e8d4d7493045.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

երևանի պետական կոնսերվատորիա, պատերազմ, զոհ, լուսանկար

երևանի պետական կոնսերվատորիա, պատերազմ, զոհ, լուսանկար

Բաժանորդագրվել

Կոնսերվատորիայի գիտական քարտուղարի խոսքով` չի փոխվել տղաների հիշատակը վառ պահելու կերպը, իսկ թե ինչպես է արվում, կարելի է ծանոթանալ տեղում։

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում պատերազմում զոհված երաժիշտների հիշատակը շարունակում է ապրել։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Կոնսերվատորիայի գիտական քարտուղար Օլյա Նուրիջանյանը։

Այսօր ավելի վաղ երաժշտագետ Վարդան Հակոբյանը հրապարակել էր կոնսերվատորիայի դատարկ պատերից մեկի լուսանկարը և նշել, որ այդտեղ եղել է պատերազմում սպանված երաժիշտների նկարները, որոնք հանվել են։ Նա ընդգծել էր, որ այդ անկյունը վերականգնելը կոնսերվատորիայի ուսանողության ու դասախոսական կազմի պարտքն է։

«Պարոն Հակոբյանը ընդհանրապես անտեղյակ է։ Մենք ունենք անցած տարվանից հիշատակի անվանական ծառուղի մեր տղաների համար, պարբերաբար կազմակերպում ենք համերգներ, կապ ունենք մեր տղաների ծնողների հետ և բոլոր այն նախագծերում, որտեղ նրանք կարող են միանալ մեզ, մեզ հետ են։ Կոնսերվատորիան մեկ տարի առաջ իր հիմնանորոգումն առաջին մասնաշենքի ավարտել է, և կոնսերվատորիայի այդ հատվածում այլ կերպ է մեր տղաների հիշատակը հավերժացվում»,–ասաց Նուրիջանյանը։

Նա չպատասխանեց կոնկրետ հարցին՝ արդյոք հանվել են այդ պատից լուսանկարները, թե ոչ։

«Չի փոխվել տղաների հիշատակը վառ պահելու կերպը, իսկ թե ինչպես է հիմա արվում, կարող եք գալ անձամբ տեսնել»,–ասաց նա։

Նշենք, որ պարբերաբար տեղեկություններ են հրապարակվում, որ այս կամ այն դպրոցից կամ զորամասերից հանվում են Փառքի անկյունները։ Սակայն այդ տեղեկությունները հերքում են ինչպես ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, այնպես էլ պաշտպանական գերատեսչությունից։

Leave a comment