Վերին Լարսով երթևեկությունը բեռնատարների համար փակվել է

Բաժանորդագրվել

Այդ հատվածով միայն թեթև մարդատար մեքենաների երթևեկությունն է թույլատրվում։

ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի – Sputnik. Վրաստանից դեպի Ռուսաստան «Վերին Լարս» անցակետով երթևեկությունը փակվել է բեռնատարների համար։ Այս մասին հաղորդում է Վրաստանի ճանապարհային դեպարտամենտը։

«Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ճանանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում ժամանակավորապես փակվել է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների երթևեկությունը»,- ասված է հաղորդագրությունում։

Պատճառը ձյունն ու մերկասառույցն է։

Հիշեցնենք, որ «Վերին Լարս» անցակետը Ռուսաստանն ու Հայաստանը Վրաստանի միջոցով կապող միակ ցամաքային ճանապարհն է։

Leave a comment