https://arm.sputniknews.ru/20261007/fransiajum-bvoghvoqi-cujceri-skzbic-i-ver-berman-e-entarkvel-aveli-qan-66-hazar-dprvocakan-107824292.html
Ֆրանսիայում բողոքի ցույցերի սկզբից ի վեր բերման է ենթարկվել ավելի քան 6,6 հազար դպրոցական
Ֆրանսիայում բողոքի ցույցերի սկզբից ի վեր բերման է ենթարկվել ավելի քան 6,6 հազար դպրոցական
Sputnik Արմենիա
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. Սեպտեմբերի վերջին ավագ դպրոցականների բողոքի ցույցերի սկզբից ի վեր Ֆրանսիայում բերման է ենթարկվել ավելի քան 6,6 հազար մարդ, այս… 07.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-07T22:04+0400
2026-10-07T22:04+0400
2026-10-07T22:04+0400
ֆրանսիա
դպրոցական
բողոքի ակցիա
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/07/107824370_0:0:3072:1728_1920x0_80_0_0_a0753cd1af92467ee36f1f7e83b21290.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. Սեպտեմբերի վերջին ավագ դպրոցականների բողոքի ցույցերի սկզբից ի վեր Ֆրանսիայում բերման է ենթարկվել ավելի քան 6,6 հազար մարդ, այս մասին հայտարարել է երկրի ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը։Ֆրանսիայում դպրոցականների բողոքները վերաճել են լայնածավալ ցույցերի, որոնք ուղեկցվում են ուսումնական հաստատությունների շրջափակմամբ, ոստիկանության հետ բախումներով, հրկիզումներով և իրավապահների կողմից արցունքաբեր գազի կիրառմամբ։ Ֆրանսիայի ՆԳՆ-ի տվյալներով՝ միայն հոկտեմբերի 6-ի ակցիաներին մասնակցել է ավելի քան 260 հազար մարդ, մինչդեռ կազմակերպիչները մասնակիցների թիվը գնահատել են 450 հազար։Բողոքի ցույցերն ի սկզբանե կապված էին դպրոցականների պահանջների հետ, որոնք վերաբերում էին կրթության ֆինանսավորման ավելացմանը, ուսուցիչների պակասի, դասարանների գերբեռնվածության և ուսումնական հաստատությունների վիճակի խնդիրների լուծմանը։ Հետագայում ակցիաներին միացան ուսանողները, դասախոսներն ու ծնողները։
ֆրանսիա
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/07/107824370_67:0:2798:2048_1920x0_80_0_0_702442661013155ce7aaac26eaf84586.jpg.webp
ֆրանսիա, դպրոցական, բողոքի ակցիա
ֆրանսիա, դպրոցական, բողոքի ակցիա
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. Սեպտեմբերի վերջին ավագ դպրոցականների բողոքի ցույցերի սկզբից ի վեր Ֆրանսիայում բերման է ենթարկվել ավելի քան 6,6 հազար մարդ, այս մասին հայտարարել է երկրի ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը։
«Երեկ երեկոյի դրությամբ իրականացվել է 6 629 ձերբակալություն։ Կցանկանայի նաև նշել, որ տուժել է 761 ոստիկան ու ժանդարմ, 215 աշակերտ և դպրոցների 89 աշխատակից»,-ասել է նա խորհրդարանական լսումների ժամանակ։
Ֆրանսիայում դպրոցականների բողոքները վերաճել են լայնածավալ ցույցերի, որոնք ուղեկցվում են ուսումնական հաստատությունների շրջափակմամբ, ոստիկանության հետ բախումներով, հրկիզումներով և իրավապահների կողմից արցունքաբեր գազի կիրառմամբ։ Ֆրանսիայի ՆԳՆ-ի տվյալներով՝ միայն հոկտեմբերի 6-ի ակցիաներին մասնակցել է ավելի քան 260 հազար մարդ, մինչդեռ կազմակերպիչները մասնակիցների թիվը գնահատել են 450 հազար։
Բողոքի ցույցերն ի սկզբանե կապված էին դպրոցականների պահանջների հետ, որոնք վերաբերում էին կրթության ֆինանսավորման ավելացմանը, ուսուցիչների պակասի, դասարանների գերբեռնվածության և ուսումնական հաստատությունների վիճակի խնդիրների լուծմանը։ Հետագայում ակցիաներին միացան ուսանողները, դասախոսներն ու ծնողները։