Գեորգի Հարությունյանը՝ հոկտեմբերյան հանդիպումների Ազգերի լիգայի Հայաստանի ազգային հավաքականի լավագույն խաղացող

Գեորգի Հարությունյանը՝ հոկտեմբերյան հանդիպումների Ազգերի լիգայի Հայաստանի ազգային հավաքականի լավագույն խաղացող

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

SofaScore-ի միջին գնահատականների համաձայն՝ Հայաստանի հավաքականի պաշտպան Գեորգի Հարությունյանը դարձել է ազգային թիմի լավագույն խաղացողը ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի հոկտեմբերյան հանդիպումների արդյունքներով։

Հարությունյանը մասնակցել է բոլոր չորս հանդիպումներին և դրանցից ոչ մեկում չի ստացել 7,0-ից ցածր գնահատական։ Այս հատվածում նրա միջին գնահատականը կազմել է 7,55, ինչը լավագույն ցուցանիշն է Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների շրջանում։

Պաշտպանը աչքի է ընկել ոչ միայն սեփական դարպասի մոտ հուսալի խաղով, այլև արդյունավետ գործողություններով հարձակման գծում։ Լատվիայի դեմ տնային խաղում Հարությունյանը գոլի հեղինակ է դարձել, իսկ Չեռնոգորիայի դեմ հանդիպմանը կատարել է գոլային փոխանցում։ Հարությունյանը Հայաստանի հավաքականի ավագ Էդուարդ Սպերցյանին գերազանցել է ընդամենը 0,05 միավորով։

Հայաստանի հավաքականի թոփ-5 ֆուտբոլիստները՝ ըստ SofaScore-ի միջին գնահատականների.

7,55 — Գեորգի Հարությունյան

7,50 — Էդուարդ Սպերցյան

7,00 — Կարլեն Հովհաննիսյան

6,97 — Արթուր Սերոբյան

6,88 — Նարեկ Հովհաննիսյան։

Leave a comment