https://arm.sputniknews.ru/20261007/pashinjani-khvostvovanutjuny-hancagvortsutjan-masin-haghvordum-er-ishkhanjany-zekujci-masin-107795556.html
Փաշինյանի խոստովանությունը հանցագործության մասին հաղորդում էր. Իշխանյանը` «զեկույցի» մասին
Փաշինյանի խոստովանությունը հանցագործության մասին հաղորդում էր. Իշխանյանը` «զեկույցի» մասին
Sputnik Արմենիա
Իշխանյանը ժողովրդին կոչ է անում սոսնձվել եկեղեցու շուրջ, որովհետև պնդում է՝ սա ոչ միայն Հայ առաքելական եկեղեցու, այլև մարդասիրական, քաղաքակրթական հարց է։ 07.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-07T20:17+0400
2026-10-07T20:17+0400
2026-10-07T20:17+0400
զեկույց
եկեղեցի
հայ առաքելական եկեղեցի
հովհաննես իշխանյան
հայաստան
նիկոլ փաշինյան
վարչապետ
«քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ)
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/07/0e/104603519_0:67:1280:787_1920x0_80_0_0_aba58b1394f9725ea462a5b06b6414d9.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա խոստովանությունը՝ «զեկույցում» խմբագրումներ անելու վերաբերյալ, ըստ էության, հանցագործության մասին հաղորդում է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց հասարակական ակտիվիստ, ռեժիսոր Հովհաննես Իշխանյանը։ Նրա խոսքով՝ առկա է պաշտոնի չարաշահում։ Դրանից բացի, ըստ էության, Փաշինյանը հայտարարեց, որ մասնակցել է ՀՀ քրեական օրենսգրքի 209-րդ հոդվածում (խղճի կամ դավանանքի ազատության իրավունքի իրականացումը խոչընդոտելը) նկարագրված գործողությանը։Երեկ «Ինֆոքոմի» հետ հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ եկեղեցուն վերաբերող զեկույցում ինքը խմբագրումներ արել է, և որ այն բարձր որակ ունի, որտեղ ներառված են առնվազն արժանահավատության նվազագույն շեմ ունեցող տեղեկություններ։Ստեղծվեց ԱԺ քննիչ հանձնաժողով՝ «եկեղեցում առկա ճգնաժամն» ուսումնասիրելու նպատակովԻշխանյանն իրավիճակի մասին խոսելիս շեշտում է՝ առհասարակ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից ընտրություններին մասնակցելն ու արդյունքում իշխանության ձևավորելն ապօրինի է։Համեմատության համար Իշխանյանն առաջարկում է պատկերացնել, թե ինչ կլիներ, եթե որևէ կուսակցություն ընտրապայքարի մեջ մտներ՝ հայտարարելով, թե իշխանության գալուց հետո խտրականության է ենթարկելու, օրինակ` եզդիներին, թույլ չի տալու կրթություն ստանալ և այլն։ Ըստ Իշխանյանի՝ սա լրիվ համադրելի իրավիճակ է՝ մի դեպքում գործ ունենք կրոնական կազմակերպության, մյուս դեպքում՝ ազգային փոքրամասնության իրավունքների խախտման, խտրականության հետ։«Պատկերացրեք՝ ամբողջ ազգով խաղ ենք խաղում, և այդ խաղի կանոնները սահմանվում է Սահմանադրությամբ, պետական ու միջազգային օրենքներով։ Բայց նրանք (նկատի ունի՝ իշխանությունը– խմբ․) ոչ միայն ազնիվ չեն խաղում, այլև իրենք խաղադրույժ են, կանոններից դուրս՝ անկանոն են խաղում հայ ժողովրդի դեմ։ Հիմա դրանից հետևում է, որ նրանք մի կողմից լեգիտիմ չեն, բայց մյուս կողմից էլ հետևում է, որ Հայաստանի քաղաքացիները պետք է չենթարկվեն, չտրվեն իրենց նկատմամբ կիրառվող հարկադրանքներին»,- նշում է Իշխանյանը։Նրա խոսքով՝ եկեղեցու շուրջ ձևավորված ակտիվ խմբով (որն այս պահին ինստիտուցիոնալ չէ– խմբ․) քաղաքակիրթ բոլոր մեթոդները կիրառվում են, այդ թվում՝ միջազգային գործընկերներին տեղեկացնելը, նրանցից, այլ հեղինակավոր անձանցից դիրքորոշում պահանջելը։Հովհաննես Իշխանյանն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ այլ պարագայում իշխանության նման գործելակերպը չէր անտեսվի Արևմուտքի կողմից, իսկ այս դեպքում լռություն է, որովհետև Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը ձեռնտու է Արևմուտքին։Պետք է օրենսդրական փոփոխություններ լինեն, որ եկեղեցու «բռնազավթումը» վերացվի․ Փաշինյան«Դրա համար նրանք հրաժարվում են իրենց սկզբունքներից, իրենց արժեքներից։ Իհարկե, դա ոչ ամբողջ Եվրոպային է վերաբերում, և մենք տեսնում ենք, որ տարբեր երկրներից կան ուժեր, պատգամավորներ, որոնք արտահայտվում են, խոսում են, և հենց նրանց հետ պետք է աշխատել»,- կարծում է Իշխանյանը։Հասարակական գործիչն անդրադարձավ նաև երեկ հարցազրույցի ընթացքում Փաշինյանի արած ևս մեկ հայտարարությանը, երբ վերջինս հերթական անգամ վեհափառին մեղադրեց կուսակրոնության ուխտը խախտելու, կին և երեխա ունենալու մեջ, ավելին՝ կոչ արեց մարդկանց գնալ, գտնել այդ աղջկան (զեկույցում նշված է անուն, ազգանուն և այլ տվյալներ, որոնք վերագրվում են իբրև թե կաթողիկոսի աղջկան– խմբ․) և հարցնել, թե արդյոք նա կաթողիկոսի աղջիկն է։Հիշեցնում է, որ հանրային տարբեր գործիչներ, մտավորականներ շարունակում են համախմբված լինել եկեղեցու շուրջ, սակայն թե ինչ քայլեր կձեռնարկեն եկեղեցուն պաշտպանելու համար, դժվարանում է մատնանշել։ Ասում է՝ կախված է նրանից, թե իրենց գործելակերպում ինչքան վառ երևակայություն կունենան իշխանությունները։«Իրենց մոտ երևակայության մի ամբողջ տիեզերք է՝ միավորելով Թուրքիան, Ադրբեջանը, Եվրոպան, Մեծ Բրիտանիան, Ամերիկան և այլն։ Մեր երևակայությունը մի քիչ ավելի ներքին է, հայկականից է բխում, և մենք պետք է ավելի էներգիայով լի լինենք, իրենցից 10 անգամ ավելի աշխատենք»,- ասաց Իշխանյանը։Իշխանյանը ժողովրդին կոչ է անում սոսնձվել եկեղեցու շուրջ, որովհետև պնդում է՝ սա ոչ միայն Հայ առաքելական եկեղեցու, այլև մարդասիրական, քաղաքակրթական հարց է։Միջազգային քրիստոնեական խոշոր կառույցը պահանջում է հետ կանչել Հայ եկեղեցու մասին զեկույցը
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/07/0e/104603519_72:0:1209:853_1920x0_80_0_0_1c18180a75a05bce8fc991e6e3c02ca6.jpg.webp
զեկույց, եկեղեցի, հայ առաքելական եկեղեցի, հովհաննես իշխանյան, հայաստան, նիկոլ փաշինյան, վարչապետ, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ)
զեկույց, եկեղեցի, հայ առաքելական եկեղեցի, հովհաննես իշխանյան, հայաստան, նիկոլ փաշինյան, վարչապետ, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ)
Իշխանյանը ժողովրդին կոչ է անում սոսնձվել եկեղեցու շուրջ, որովհետև պնդում է՝ սա ոչ միայն Հայ առաքելական եկեղեցու, այլև մարդասիրական, քաղաքակրթական հարց է։
Նրա խոսքով՝ առկա է պաշտոնի չարաշահում։ Դրանից բացի, ըստ էության, Փաշինյանը հայտարարեց, որ մասնակցել է ՀՀ քրեական օրենսգրքի 209-րդ հոդվածում (խղճի կամ դավանանքի ազատության իրավունքի իրականացումը խոչընդոտելը) նկարագրված գործողությանը։
Երեկ «Ինֆոքոմի» հետ հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ եկեղեցուն վերաբերող զեկույցում ինքը խմբագրումներ արել է, և որ այն բարձր որակ ունի, որտեղ ներառված են առնվազն արժանահավատության նվազագույն շեմ ունեցող տեղեկություններ։
Իշխանյանն իրավիճակի մասին խոսելիս շեշտում է՝ առհասարակ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից ընտրություններին մասնակցելն ու արդյունքում իշխանության ձևավորելն ապօրինի է։
«ՔՊ–ն իր նախընտրական ծրագրում խոստում ուներ, որ եթե ընտրվեց, իրենք գալու են և խախտելու են Սահմանադրությունը, այն է` Հայաստանում օրինական գրանցված կրոնական կազմակերպության հոգևոր առաջնորդին հեռացնելու են։ Սա Սահմանադրության 17-րդ հոդվածի, «Կրոնական կազմակերպությունների և խղճի ազատության մասին օրենքի» 17-րդ հոդվածի, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի խախտում է»,- նշում է Իշխանյանը։
Համեմատության համար Իշխանյանն առաջարկում է պատկերացնել, թե ինչ կլիներ, եթե որևէ կուսակցություն ընտրապայքարի մեջ մտներ՝ հայտարարելով, թե իշխանության գալուց հետո խտրականության է ենթարկելու, օրինակ` եզդիներին, թույլ չի տալու կրթություն ստանալ և այլն։ Ըստ Իշխանյանի՝ սա լրիվ համադրելի իրավիճակ է՝ մի դեպքում գործ ունենք կրոնական կազմակերպության, մյուս դեպքում՝ ազգային փոքրամասնության իրավունքների խախտման, խտրականության հետ։
«Պատկերացրեք՝ ամբողջ ազգով խաղ ենք խաղում, և այդ խաղի կանոնները սահմանվում է Սահմանադրությամբ, պետական ու միջազգային օրենքներով։ Բայց նրանք (նկատի ունի՝ իշխանությունը– խմբ․) ոչ միայն ազնիվ չեն խաղում, այլև իրենք խաղադրույժ են, կանոններից դուրս՝ անկանոն են խաղում հայ ժողովրդի դեմ։ Հիմա դրանից հետևում է, որ նրանք մի կողմից լեգիտիմ չեն, բայց մյուս կողմից էլ հետևում է, որ Հայաստանի քաղաքացիները պետք է չենթարկվեն, չտրվեն իրենց նկատմամբ կիրառվող հարկադրանքներին»,- նշում է Իշխանյանը։
Նրա խոսքով՝ եկեղեցու շուրջ ձևավորված ակտիվ խմբով (որն այս պահին ինստիտուցիոնալ չէ– խմբ․) քաղաքակիրթ բոլոր մեթոդները կիրառվում են, այդ թվում՝ միջազգային գործընկերներին տեղեկացնելը, նրանցից, այլ հեղինակավոր անձանցից դիրքորոշում պահանջելը։
Հովհաննես Իշխանյանն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ այլ պարագայում իշխանության նման գործելակերպը չէր անտեսվի Արևմուտքի կողմից, իսկ այս դեպքում լռություն է, որովհետև Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը ձեռնտու է Արևմուտքին։
«Դրա համար նրանք հրաժարվում են իրենց սկզբունքներից, իրենց արժեքներից։ Իհարկե, դա ոչ ամբողջ Եվրոպային է վերաբերում, և մենք տեսնում ենք, որ տարբեր երկրներից կան ուժեր, պատգամավորներ, որոնք արտահայտվում են, խոսում են, և հենց նրանց հետ պետք է աշխատել»,- կարծում է Իշխանյանը։
Հասարակական գործիչն անդրադարձավ նաև երեկ հարցազրույցի ընթացքում Փաշինյանի արած ևս մեկ հայտարարությանը, երբ վերջինս հերթական անգամ վեհափառին մեղադրեց կուսակրոնության ուխտը խախտելու, կին և երեխա ունենալու մեջ, ավելին՝ կոչ արեց մարդկանց գնալ, գտնել այդ աղջկան (զեկույցում նշված է անուն, ազգանուն և այլ տվյալներ, որոնք վերագրվում են իբրև թե կաթողիկոսի աղջկան– խմբ․) և հարցնել, թե արդյոք նա կաթողիկոսի աղջիկն է։
«Օրինակ, հիմա Փաշինյանի կինը` Աննա Հակոբյանը, պետք է հրավիրի այդ աղջկան այնպես, ինչպես հրավիրում է ընտանեկան բռնության զոհերի, որ էդ աղջիկը գա և խոսի, թե ինչպես իշխանության թիվ մեկ ներկայացուցիչը կոչ է արել մարդկանց գալ և ահաբեկել իրեն։ Մյուս կողմից պետք է հասկանալ մի բան՝ եթե անգամ ենթադրենք՝ կաթողիկոսը երեխա ունի, դա հանցագործություն չէ, բայց եկեղեցու ներքին կյանքին խառնվելը հանցագործություն է, Արցախը, Գորիս-Կապան ճանապարհը հանձնելը հանցագործություն է, այսինքն՝ հանցագործը մտել է մի դաշտ, որտեղ հանցագործություն չկա, բայց դա փորձում է բնութագրել որպես հանցագործություն»,- նշում է Իշխանյանը։
Հիշեցնում է, որ հանրային տարբեր գործիչներ, մտավորականներ շարունակում են համախմբված լինել եկեղեցու շուրջ, սակայն թե ինչ քայլեր կձեռնարկեն եկեղեցուն պաշտպանելու համար, դժվարանում է մատնանշել։ Ասում է՝ կախված է նրանից, թե իրենց գործելակերպում ինչքան վառ երևակայություն կունենան իշխանությունները։
«Իրենց մոտ երևակայության մի ամբողջ տիեզերք է՝ միավորելով Թուրքիան, Ադրբեջանը, Եվրոպան, Մեծ Բրիտանիան, Ամերիկան և այլն։ Մեր երևակայությունը մի քիչ ավելի ներքին է, հայկականից է բխում, և մենք պետք է ավելի էներգիայով լի լինենք, իրենցից 10 անգամ ավելի աշխատենք»,- ասաց Իշխանյանը։
Իշխանյանը ժողովրդին կոչ է անում սոսնձվել եկեղեցու շուրջ, որովհետև պնդում է՝ սա ոչ միայն Հայ առաքելական եկեղեցու, այլև մարդասիրական, քաղաքակրթական հարց է։