ՀՀ–ում ամբողջ գյուղմթերքը կա՛մ մթերված է, կա՛մ արտահանված, կա՛մ իրացված. Գևորգ Պապոյան

https://arm.sputniknews.ru/20261007/hhum-ambvoghj-gjughmterqy-kam-mtervats-e-kam-artahanvats-kam-iracvats-gevvorg-papvojan-107821068.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/07/107809286_90:0:1511:1066_1920x0_80_0_0_9f884087e64cd32b190c5930837c8048.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, միրգ, բանջարեղեն, գևորգ պապոյան

հայաստան, միրգ, բանջարեղեն, գևորգ պապոյան

Բաժանորդագրվել

ՀՀ էկոնոմիկայի նախարար վստահեցնում է, որ ընդդիմության կանխատեսումները չեն իրականացել։

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի ամբողջ գյուղմթերքը կա՛մ մթերված է, կա՛մ արտահանված, կա՛մ իրացված է տեղական շուկայում։ ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը` անդրադառնալով հարցին, թե ինչ խնդիրներ դեռ ունենք արտահանման ծավալների առումով։

«Երբ այս տարվա մայիսին դեպի ՌԴ արտահանման սահմանափակումները սկսվեցին, ընդդիմությունը կատաստրոֆա էր կանխատեսում, սակայն փաստացի մենք ունենք իրավիճակ, երբ Հայաստանի ամբողջ գյուղմթերքը կա՛մ մթերված է, կա՛մ արտահանված է, կա՛մ տեղական շուկայում իրացված է։ Սա մեր քաղաքականության արդյունքն է»,– ասաց նախարարը։

Նա նաև հայտարարեց, որ 2025 թվականի համեմատ դեպի Եվրամիություն հայկական ծագման արտադրանքի արտահանումն ավելացել է ավելի քան 69 տոկոսով, որի մեջ իր մեծ բաժինն ունի գյուղմթերքը։

Հիշեցնենք` Ռոսսելխոզնադզորը մայիսից սկսեց սահմանափակել Հայաստանից ՌԴ ներմուծվող ապրանքները, սկզբում` ձուկն ու ծաղիկները, ավելի ուշ` միրգ–բանջարեղենի որոշ տեսակները։ Հունիսի 2-ից Ռոսսելխոզնադզորը սահմանափակեց կորիզավոր մրգերի՝ բալի, կեռասի, ծիրանի, սալորի, դեղձի, նեկտարինի և խաղողի ներմուծումը Հայաստանից։

Գերատեսչությունն այս որոշումները բացատրում է հայտնաբերված խախտումներով և բուսասանիտարական անվտանգության ապահովման անհրաժեշտությամբ։ Նշենք, որ Ռուսաստանը հայկական գյուղմթերքի իրացման հիմնական շուկան է. ՌԴ–ին է բաժին ընկում Հայաստանի արտահանման ավելի քան 90 տոկոսը։

Leave a comment