Թուրքական նավերի վրա հարձակումներից հետո Էրդողանը Պուտինի հետ Սև ծովում անվտանգության հարցն է քննարկել

Քաղաքականություն

07.10.2026 | 19:12

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Թուրքական կողմի հաղորդմամբ՝  քննարկվել են Թուրքիա-Ռուսաստան երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային ու գլոբալ հարցեր։

Էրդողանն ընդգծել է Սև ծովում նավագնացության անվտանգության ապահովման ուղղությամբ իրականացվող աշխատանքների կարևորությունը։ Նշելով, որ Թուրքիան միշտ պատրաստ է նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուղիղ շփումներ սկսելու ջանքերին, Էրդողանը նշել է լուծմանը միտված դիվանագիտական ​​նախաձեռնությունների կարևորությունը։

Մյուս կողմից, Էրդողանը շնորհավորել է Պուտինին ծննդյան օրվա կապակցությամբ և իր շնորհավորանքներն է հայտնել Դումայի ընտրություններում  վերջինիս կուսակցության հաջողության կապակցությամբ։

Հավելենք, որ այս զրույցը տեղի է ունենում Սև ծովում թուրքական պատկանելիություն ունեցող նավերի հետ կապված մի շարք միջադեպերից հետո։Երկուշաբթի օրը թուրքական սեփականության  Royad Mammadov նավը, որը ուկրաինական ցորեն էր տեղափոխում Իտալիա, Ռումինիայի ափերի մոտ հրդեհվել և խորտակվել է։ Ռումինական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նավը խոցվել է անօդաչու թռչող սարքի կողմից։

Բացի այդ, Բուլղարիայում Սև ծովի բացառիկ տնտեսական գոտում անօդաչու սարքերի հարվածի ենթարկված նավից էլ  փրկվել է 18 նավաստի՝ Թուրքիայի 11 և Հնդկաստանի 7 քաղաքացի, մինչդեռ երկրորդ՝ խորտակված նավի անձնակազմի անդամները շարունակում են անհետ կորած մնալ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment