Լյարդի ճարպակալումը 21-րդ դարի համաճարակ է. մասնագետն ասում է` ինչի հետ է դա կապված

https://arm.sputniknews.ru/20261007/ljardi-tsharpakalumy-21-rd-dari-hamatsharak-e-masnagetn-asum-e-inchi-het-e-da-kapvats-107792763.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/07/107793067_251:0:1691:1080_1920x0_80_0_0_4a976cc57e535749a87fed9260c8b6ac.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

տեսանյութեր, լյարդ, հիվանդություն, видео

տեսանյութեր, լյարդ, հիվանդություն, видео

Լյարդի ճարպակալումն ընդհանրապես համարվում է 21-րդ դարի համաճարակ։ «Ուրիշ նորությունների» եթերում ասում է Միքայելյան համալսարանական հիվանդանոցի գաստրոէնտերոլոգ, հեպատոլոգ, ԵՊԲՀ դասախոս Լիլիթ Հարությունյանը՝ անդրադառնալով մարսողական համակարգի առողջությանն ու դրա հետ կապված ամենատարածված առասպելներին։

Մասնագետի խոսքով՝ լյարդի ճարպակալման հիմնական մեղավորը ոչ թե ճարպոտ սնունդն է, այլ պարզ շաքարները, ներառյալ գազավորված ըմպելիքներն ու քաղցր հյութերը։ Անդրադառնալով առողջությանը վնասող ինքնաբուժությանը՝ բժիշկը հիշեցնում է, որ լյարդը լրացուցիչ մաքրման կամ դետոքս-կաթիլայինների կարիք չունի, քանի որ այն ինքնուրույն է մաքրում օրգանիզմը և օժտված է վերականգնողական հսկայական պոտենցիալով։ Նա խստորեն զգուշացնում է, որ վտանգավոր է կասկածելի բուսական թեյերով, կաթիլայիններով կամ սոդայով «բուժվելը»՝ ընդգծելով, որ ցանկացած միջամտություն, այդ թվում՝ տարիներով անկանոն ընդունվող դեղորայքը, պետք է լինի բացառապես բժշկի հսկողության տակ։

Բացի այդ, մասնագետը հավելում է, որ ստամոքս-աղիքային համակարգի խնդիրները հաճախ անմիջականորեն կապված են մարդու հոգեհուզական վիճակի և սթրեսի հետ, ինչի պատճառով երբեմն բուժման ընթացքում անհրաժեշտություն է առաջանում ներառել նաև նեղ մասնագետների խորհրդատվություն։ «Առողջ ապրելակերպը միայն սննդակարգը չէ, այլև սեփական օրգանիզմի ազդանշանները ժամանակին լսելու և անհարկի միֆերին չհավատալու ունակությունը»։

Հարությունյանը հատուկ ուշադրություն է դարձնում կանխարգելմանը՝ նշելով, որ 45-50 տարեկանից հետո հաստ աղիքի քաղցկեղի սկրինինգը՝ կոլոնոսկոպիան, պարտադիր է նույնիսկ առանց հատուկ գանգատների։ Իսկ այնպիսի տագնապային ախտանշանների դեպքում, ինչպիսիք են կղանքում արյան առկայությունը, փսխումները կամ տևական քաշի կորուստը, չի կարելի անտեսել և անհրաժեշտ է անմիջապես դիմել մասնագետի օգնությանը։

Leave a comment