TRIPP-ը Հայաստանի և ԱՄՆ-ի միջև միջպետական պայմանագիր է և Ադրբեջանի խորհրդարանում վավերացման ենթակա չէ, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ:
«Դա Հայաստանի ու ԱՄՆ-ի միջև միջպետական պայմանագիր է, հիմա ուզում եք ուղարկենք մի հատ էլ Ադրբեջանի խորհրդարանը վավերացնի՞»,-ասել է նա, հայտնում է Panorama.am-ը:
Նա նշել է, որ TRIPP-ը մեզ հետաքրքիր է, որովհետև մենք մեր երկրի հյուսիսային և հարավային հատվածների միջև երկաթուղային հաղորդակցություն այսօր չունենք:
«Մեզ հետաքրքիր է, որ մենք Ադրբեջանի տարածքով, մասնավորապես Նախիջևանի ինքնավար հանրապետության տարածքով դեպի Սյունիքի մարզ ունենանք հաղորդակցոթյուն»,- ասել է նա:
Փաշինյանն անդրադարձել է նաև Ադրբեջանի տարածքով Հայաստանի համար երկաթուղային հաղորդակցության հնարավորությանը՝ նշելով, որ դրա բացումից շուտով մեկ տարի կլրանա։
«Այս ընթացքում արդեն ահագին ներկրումներ են տեղի ունեցել, նաև երկաթուղթով արտահանման հնարավորություններ կան»,-ասել է նա:
Հայաստանը և Միացյալ Նահանգները հունիսի 4-ին հեռավար ձևաչափով ստորագրել են TRIPP -ի վերաբերյալ շրջանակային համաձայնագիրը։ Հայկական կողմից փաստաթուղթը ստորագրել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, իսկ ամերիկյան կողմից՝ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։