Փետրվարի 13-ին՝ ժամը 9:10-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ոչ բոլոր ավտոճանապարհներն են բաց: Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով, սաստիկ բքի, տեսանելիության բացակայության պայմաններում և երթևեկության անվտանգության նկատառումներից ելնելով՝ շատ ճանապարհները ժամանակ առ ժամանակ փակվում են։
Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան, Քաջարան-Մեղրի ավտոճանապարհները կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ են։
Ձնաբքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Աշոցքի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում։
Ծիլքար-Ռյա Թազա ճանապարհահատվածում բուք է։
Սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Նորավան-Հարժիս-Գորիսի «Ջանգեր» կոչվող հատվածը, Ալագյազ-Ծաղկահովիտ-Գեղադիր, Թթուջուր-Նավուր ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։