2027 թվականի հունվարի 1-ից սոցիալական փաթեթի ծրագրի ֆինանսավորումը կդադարեցվի: Աշխատանքի և և բարեկեցության նախարարության ներկայացուցիչ Լուսինե Հարությունյանը և Առողջության ապահովագրության հիմնադրամի տնօրենի պաշտոնակատար Հայկ Բաբայանը ասուլիսի ժամանակ ներկայացրել են փոփոխության մանրամասները:
Ինչու է դա կարևոր. Սոցփաթեթի ծրագիրը, որն ունի տարեկան շուրջ 130 հազար շահառու, փոխարինվում է առավել համակարգային լուծմամբ՝ առողջության համընդհանուր ապահովագրության համակարգով:
Հիմնական մանրամասները.
-
Ֆինանսների վերաուղղորդում. Սոցփաթեթի ամսական 6000 դրամը փոխանցվելու է պետությանը, որն էլ այն ուղղելու է առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ֆինանսավորմանը:
-
Կուտակված գումարները. Մինչև 2027թ. հունվարի 1-ը հաշիվներին կուտակված սոցփաթեթի գումարները չեն կորչելու. շահառուները կկարողանան դրանք օգտագործել:
-
Շահառուների ընդլայնում. 2027 թվականից համակարգում ընդգրկվելու են նաև մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիները (շուրջ 340-350 հազար աշխատող՝ պետական և մասնավոր հատվածներում), ինչպես նաև պայմանագրային հիմունքներով աշխատողները: