Ֆրանսիական համալսարանի հարցով կդիմեն ՍԴ

Քաղաքականություն

Ֆրանսիական համալսարանի հարցով կդիմեն ՍԴ

 Հայաստանի Հանրապետության կառավարության և Ֆրանսիայի Հանրապետության կառավարության միջև «Հայաստանում ֆրանսիական համալսարան» հիմնադրամի մասին համաձայնագիրը կվավերացվի։

Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը համաձայնագիրը կներկայացնի Գործադիր մարմնի վաղվա նիստում։ Օրենսդրական նախաձեռնությունը ստորագրվել է ստորագրվել է 2026 թվականի մայիսի 5-ին: Համաձայնագրով սահմանվում են «Հայաստանում ֆրանսիական համալսարան» հիմնադրամի կարգավիճակը, կառավարման և ղեկավար մարմինները, ֆրանսիական կողմի և հայկական կողմի պարտավորությունները, ներկայացվում են «Հայաստանում ֆրանսիական համալսարան» հիմնադրամի կողմից կրթական ծրագրերի իրականացման գործընթացը, կիրառական հետազոտությանն ու գիտական ներուժի զարգացմանն ուղղված դրույթները, դիպլոմների և ակադեմիական պարգևների տրամադրումը։

Կառավարությունը դիմելու է Սահմանադրական դատարան՝ միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով։

Իսկ երբ ՍԴ-ի կողմից լինի Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին որոշումը, Կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով կներկայացնի Ազգային ժողով:

Սահմանադրական դատարանում էլ Կառավարության ներկայացուցիչ է նշանակվելու Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Քրիստինա Թաթարյանը։ Նրան վերապահվելու է «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով կողմին վերապահված բոլոր իրավունքները։

Leave a comment