Արգելանք է կիրառվել Գագիկ Ծառուկյանին պատկանող 488 շարժական գույքի նկատմամբ

https://arm.sputniknews.ru/20261007/argelanq-e-kirarvel-gagik-tsarukjanin-patkanvogh-488-sharzhakan-gujqi-nkatmamb-107777069.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/06/0c/103410445_35:0:1399:1023_1920x0_80_0_0_8638ae61c151e5d15601355eb49199b8.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, գագիկ ծառուկյան, գույք

հայաստան, գագիկ ծառուկյան, գույք

Բաժանորդագրվել

Արգելանք է կիրառվել նաև Ծառուկյանի առանձնատանն անցկացված խուզարկության արդյունքում հայտնաբերված խոշոր չափի դրամական միջոցների և թանկարժեք զարդերի նկատմամբ։

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. Արգելանք է կիրառվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող անշարժ և շարժական գույքի, նրա հետ փոխկապակցված իրավաբանական կազմակերպությունների բաժնեմասերի, բաժնետոմսերի և գույքի նկատմամբ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը։

«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման և հատուկ նշանակության բաժնում Հակակոռուպցիոն դատարանի կողմից տրված կատարողական թերթի հիման վրա հարուցված կատարողական վարույթի շրջանակում արգելանք է կիրառվել պարտապան Գ․Ծ․-ին պատկանող շուրջ 29 անշարժ, 488 շարժական գույքի, 33 տրանսպորտային միջոցի, և 27 տարբեր ընկերություններում առկա բաժնեմասերի, ինչպես նաև վերջինիս հետ փոխկապակցված 40 իրավաբանական կազմակերպությունների բաժնեմասերի և բաժնետոմսերի, ինչպես նաև վերջիններիս պատկանող գույքերի նկատմամբ»,– ասված է հաղորդագրությունում։

Արգելանք է կիրառվել նաև Ծառուկյանի առանձնատանն իրականացված խուզարկության արդյունքում հայտնաբերված խոշոր չափի դրամական միջոցների և թանկարժեք զարդերի վրա։

«Պարտապանին պարտավորեցրել են նաև չկատարել որևէ գործողություն հայտնաբերված և արգելադրված գույքերի ապօրինի տնօրինման ուղղությամբ»,– նշում է ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը։

Մեկ այլ կատարողական վարույթի շրջանակում արգելվել է սեփականատիրոջ փոփոխություն կատարել Սևանա լճի ափամերձ տարածքում Ծառուկյանին պատկանող գտնվող անշարժ գույքի և շինությունների նկատմամբ, ինչպես նաև նշված գույքի փաստացի վիճակը վատթարացնող ապօրինի որևէ գործողություն։

Հիշեցնենք` հուլիսի 6-ին հայտնի դարձավ, որ իրավապահները ներխուժել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատուն, ինչպես նաև նրան պատկանող «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում գտնվող ձեռնարկություններ և խուզարկություններ են իրականացնում։ Ընկերությունների դռները կապարակնքվեցին, և աշխատանքը դադարեցվեց։
Ծառուկյանը հուլիսի 6-ին ձերբակալվեց, իսկ հաջորդ օրը կալանավորվեց։ Գործարարը և ևս մեկ անձ մեղադրվում են խարդախության օժանդակության և փողերի լվացման օժանդակության մեջ։ Եվս մեկ գործ էլ հարուցվել է վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալու դեպքի առթիվ:
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ «Արարատցեմենտը» և Երևանի «Արարատ» կոնյակի–գինու–օղու կոմբինատը հանձնվել են Հայաստանի Հանրապետության կառավարմանը, «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին, իսկ դատախազությունը պահանջում է Ծառուկյանից բռնագանձել 75 անշարժ գույք և շուրջ 106 մլրդ դրամ։

Leave a comment