Վրաստանի միջազգային տարանցիկ դերի համար մեծ նշանակություն է ունեցել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային գծի լիարժեք շահագործման մեկնարկը, որը տեղի է ունեցել մի քանի ամիս առաջ։ Այս մասին Վրաստանի կառավարության նիստում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Նրա խոսքով՝ Վրաստանի համար կարևոր իրադարձություն է նաև վեց տարվա ընդմիջումից հետո Թբիլիսիի և Բաքվի միջև երկաթուղային ուղևորափոխադրումների վերականգնումը։
Կոբախիձեն ընդգծել է, որ Վրաստանում շարունակվում են երկաթուղիների արդիականացմանն ուղղված կարևոր ծրագրերը։ Նա հայտնել է, որ արդեն ձեռք է բերվել 200 վագոն, իսկ առաջիկա ամիսներին նախատեսվում է ևս 200 վագոնի մատակարարում։ Միաժամանակ, լոկոմոտիվային պարկը նախատեսվում է համալրել շուրջ 50 նոր լոկոմոտիվով։