Էնքան ուժեղ է, որ ախռանիկներին բերել է ԱԺ, գրանցել որպես օգնական, որ հարկ եղած դեպքում հարձակվեն. Չախոյան
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ անդրադառնալով հոկտեմբերի 6-ին ԱԺ-ում տեղի ունեցած իրադարձություններին, երբ Ազգային ժողովի միջադեպի ժամանակ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների օգնականները փորձ են արել ներխուժել ԱԺ նիստերի դահլիճ։
«Ուժեղ ենք, ուժեղ ենք… Կալուգացի Սամոյի եղբոր որդին էնքան ուժեղ է, որ ախռանիկներին բերել է ԱԺ, գրանցել որպես պատգամավորի օգնական, որ հարկ եղած դեպքում հարձակվեն պատգամավորների վրա, ինչպես երեկ էին փորձում խուլիգանավարի ներխուժել»,- ասել է Չախոյանը՝ կցելով կադրեր: