Ոչ սթափ վարորդը «Լեքսուս»-ով բախվել է կայանված 2 մեքենայի․ կան զոհ և 4 վիրավոր

Ոչ սթափ վարորդը «Լեքսուս»-ով բախվել է կայանված 2 մեքենայի․ կան զոհ և 4 վիրավոր

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հոկտեմբերի 6-ին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։

Ժամը 23:10-ի սահմաններում Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհի 9-րդ կմ հատվածում՝ Արջուտ բնակավայրի վարչական տարածքում, «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան դեպի Սպիտակ ընթանալիս բախվել է կայանված «Նիսսան» և «Լադա» մակնիշի ավտոմեքենաներին։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարից հետո տեղի է ունեցել նաև վրաերթ, ինչի հետևանքով 5 հոգի, որոնցից 2-ը, ըստ նախնական տեղեկությունների, վրաերթի է ենթարկվել, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վանաձոր բժշկական կենտրոն։

Վիրավորներից մեկը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։

Կայքի տեղեկություններով՝ «Լադա»-ն կայանված է եղել, երբ «Նիսսան»-ը օգնություն է ցուցաբերել «Լադա»-ի վարորդին, քանի որ ավտոմեքենային պետք է հոսանք տար, ու այդ ժամանակ «Լեքսուս»-ը բախվել է «Նիսսան»-ին և «Լադա»-ին, ինչից հետո տեղի է ունեցել նաև վրաերթ։

Վիրավորներից 4-ին հիվանդանոց են տեղափոխել շտապօգնության բժիշկները, իսկ մեկին՝ քաղաքացիները։

Leave a comment