Հայ-ռուսական հարաբերություններն ազդել են նաև ասֆալտի վրա. «Հրապարակ»

https://arm.sputniknews.ru/20261007/haj-rusakan-haraberutjunnern-asfalti-vra-el-en-azdel-hraparak-107771248.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e8/0a/18/82271743_90:0:1511:1066_1920x0_80_0_0_fb17d03d79b8ff38b2cbbe7f8f9703ca.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ասֆալտ, հայաստան, ռուսաստան

ասֆալտ, հայաստան, ռուսաստան

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի մի շարք բնակավայրերում, հատկապես` Արարատի և Արմավիրի մարզերում, ամռանը սկսված ասֆալտապատման աշխատանքները կիսատ են մնացել։ «Հրապարակ» օրաթերթը գրում է, որ նախապատրաստական աշխատանքներն իրականացրել են ու կանգնել։

«Ասֆալտապատման աշխատանքներով զբաղվող անձը մեզ պատմեց, որ խնդիրը բիտումի՝ ժողովրդական լեզվով ասած` ձյութի դեֆիցիտն է։ Այն նախկինում ներկրել են Ռուսաստանից, այժմ՝ հայ-ռուսական լարված հարաբերությունների ֆոնին, ռուսական բիտում գրեթե չի ներկրվում Հայաստան, ինչն էլ խնդիրներ է առաջացրել իշխանությունների սիրած գործի` ասֆալտապատման հարցում»,- գրում է թերթը։

Նշվում է, որ այլընտրանքն Իրանից բերվող բիտումն է, բայց մասնագետներն ասում են, որ այն որակային առումով զիջում է ռուսականին։ Եվ դա է պատճառը, որ վերջին տարիներին արված ասֆալտը մի քանի ամսից շարքից դուրս է գալիս։

Leave a comment