https://arm.sputniknews.ru/20261007/skandal-germaniaji-hetakhuzutjan-nakhkin-ghekavary-baqvi-hamar-zekujc-er-nakhapatrastum-107769685.html
Սկանդալ. Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը Բաքվի համար զեկույց էր նախապատրաստում
Սկանդալ. Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը Բաքվի համար զեկույց էր նախապատրաստում
Sputnik Արմենիա
Գերմանական մամուլի տվյալներով`Աուգուստ Հաննինգը գաղտնի փաստաթղթեր էր հավաքում ադրբեջանական հետախուզության համար։ 07.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-07T09:12+0400
2026-10-07T09:12+0400
2026-10-07T09:23+0400
գերմանիա
հետախուզություն
ադրբեջան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/07/107768270_0:0:1500:844_1920x0_80_0_0_fbfd26ef60f8e589648f4ea86dc92874.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. Լրտեսության համար երեկ ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավար Աուգուստ Հաննինգը, ենթադրաբար, վերլուծական զեկույց էր պատրաստում Ադրբեջանի հետախուզության համար, գրում է Der Spiegel-ը՝ հղում անելով հետաքննությանը։Պարբերականի տվյալներով` Հաննինգը անհայտ «գաղտնի» փաստաթղթեր է ստացել Դաշնային հետախուզական ծառայության (BND) աշխատակազմի իր նախկին ղեկավարի միջոցով և օգտագործել է դրանք զեկույց պատրաստելու համար։ Հետագայում այդ փաստաթուղթը, դատախազության տվյալներով, պետք է ուղարկվեր արտաքին հետախուզական անվտանգության ապարատի աշխատակցին։Ենթադրյալ պատվիրատուն ադրբեջանական հետախուզության աշխատակից էր։ Միևնույն ժամանակ հայտնի չէ, թե արդյոք վերլուծությունը հասել է հասցեատիրոջը, թե ոչ։Հաննինգը ղեկավարել է BND-ը 1998-2005 թվականներին։ Հետախուզությունը թողնելուց հետո նա դարձել է Գերմանիայի ներքին գործերի նախարարության պետքարտուղար, իսկ ավելի ուշ զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ։Հաննինգի նկատմամբ հետաքրքրությունը սկսվել է նրա տանը և գրասենյակներում մեկ այլ գործով (գործարար Քրիստինա Բլոկի երեխաների ենթադրյալ առևանգման հետ կապված) 2025 թվականի սեպտեմբերին իրականացրած խուզարկություններից հետո։ Առգրավված նյութերը ուսումնասիրելիս ոստիկանությունը հայտնաբերել է էլեկտրոնային կրիչ, որը գերմանական հետախուզության գաղտնի փաստաթղթեր էր պարունակում, գրում է ՌԲԿ–ն։Նյութերն այնուհետև փոխանցվել են դաշնային իշխանություններին, իսկ 2026 թվականի մայիսին գլխավոր դատախազությունը հետաքննություն է սկսել Հաննինգի և հետախուզական ծառայության տեղեկատվության ենթադրյալ աղբյուրի նկատմամբ։
գերմանիա
ադրբեջան
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/07/107768270_91:0:1427:1002_1920x0_80_0_0_e995e750c36f01d68fae884956361c71.jpg.webp
գերմանիա, հետախուզություն, ադրբեջան
գերմանիա, հետախուզություն, ադրբեջան
Գերմանական մամուլի տվյալներով`Աուգուստ Հաննինգը գաղտնի փաստաթղթեր էր հավաքում ադրբեջանական հետախուզության համար։
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. Լրտեսության համար երեկ ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավար Աուգուստ Հաննինգը, ենթադրաբար, վերլուծական զեկույց էր պատրաստում Ադրբեջանի հետախուզության համար, գրում է Der Spiegel-ը՝ հղում անելով հետաքննությանը։
Պարբերականի տվյալներով` Հաննինգը անհայտ «գաղտնի» փաստաթղթեր է ստացել Դաշնային հետախուզական ծառայության (BND) աշխատակազմի իր նախկին ղեկավարի միջոցով և օգտագործել է դրանք զեկույց պատրաստելու համար։ Հետագայում այդ փաստաթուղթը, դատախազության տվյալներով, պետք է ուղարկվեր արտաքին հետախուզական անվտանգության ապարատի աշխատակցին։
Ենթադրյալ պատվիրատուն ադրբեջանական հետախուզության աշխատակից էր։ Միևնույն ժամանակ հայտնի չէ, թե արդյոք վերլուծությունը հասել է հասցեատիրոջը, թե ոչ։
Հաննինգը ղեկավարել է BND-ը 1998-2005 թվականներին։ Հետախուզությունը թողնելուց հետո նա դարձել է Գերմանիայի ներքին գործերի նախարարության պետքարտուղար, իսկ ավելի ուշ զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ։
Հաննինգի նկատմամբ հետաքրքրությունը սկսվել է նրա տանը և գրասենյակներում մեկ այլ գործով (գործարար Քրիստինա Բլոկի երեխաների ենթադրյալ առևանգման հետ կապված) 2025 թվականի սեպտեմբերին իրականացրած խուզարկություններից հետո։ Առգրավված նյութերը ուսումնասիրելիս ոստիկանությունը հայտնաբերել է էլեկտրոնային կրիչ, որը գերմանական հետախուզության գաղտնի փաստաթղթեր էր պարունակում, գրում է ՌԲԿ–ն։
Նյութերն այնուհետև փոխանցվել են դաշնային իշխանություններին, իսկ 2026 թվականի մայիսին գլխավոր դատախազությունը հետաքննություն է սկսել Հաննինգի և հետախուզական ծառայության տեղեկատվության ենթադրյալ աղբյուրի նկատմամբ։