Հայաստանի տարածքում առաջիկա օրերին սպասվում է անկայուն եղանակ․ առանձին շրջաններում տեղումներն ու ամպրոպային երևույթները կպահպանվեն։ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի փոխանցմամբ՝ հոկտեմբերի 6-ի ցերեկը, 7-ի գիշերն ու ցերեկը, 9-ի կեսօրից հետո և 10-ի գիշերը հանրապետության առանձին հատվածներում սպասվում է անձրև և ամպրոպ։
Օդերևութաբանները զգուշացնում են, որ հոկտեմբերի 6-ի երեկոյան և 7-ի գիշերը առանձին շրջաններում տեղումները կլինեն հորդառատ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Քամին՝ հարավարևմտյան, 2-5 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էական փոփոխությունների չի ենթարկվի։
Մայրաքաղաք Երևանում հոկտեմբերի 6-ի երեկոյան, 7-ի գիշերն ու ցերեկը, 9-ի երեկոյան և 10-ի գիշերը նույնպես սպասվում է անձրև և ամպրոպ, որի ընթացքում քամու արագությունը կարող է հասնել 15-17 մ/վ-ի։ Հոկտեմբերի 8-ին, 9-ի գիշերը, 10-ի ցերեկը և 11-ին ինչպես հանրապետությունում, այնպես էլ Երևանում կդիտվի առանց տեղումների եղանակ։