Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից վիրավորում ստացած Անի Ավետիսյանի ընտանիքին։

«Այցելեցի Անիի ընտանիքին՝ հետաքրքրվելու երեխաների և ընտանիքի անդամների առողջական վիճակով, նրանց առողջապահական և այլ կարիքներով, որոնք անհրաժեշտ են այս փուլում»,- գրել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 1-ին Ադրբեջանի զինծառայող Նասիմի Մուսաևը, ապօրինի հատելով ՀՀ պետական սահմանը, մտել էր Շաքի բնակավայրի տներից մեկը և հայտնաբերվելուց հետո կրակել տան բնակչուհու՝ Անի Ավետիսյանի վրա՝ վիրավորելով նրան։ Մուսաևը դեպքից հետո փախել էր, սակայն ավելի ուշ հայտնաբերվել և ձերբակալվել էր։ Դատարանը նրա նկատմամբ կալանք է կիրառել։

Leave a comment