Գագիկ Ծառուկյանի գործը քննող դատավորին նոր գործեր չեն մակագրվի՝ մինչև դեկտեմբեր. «Փաստինֆո»

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գործը քննող դատավոր Մանվել Շահվերդյանի անուն-ազգանունը, բացառությամբ մինչդատական վարույթի դատական երաշխիքների վարույթների,  ժամանակավորապես հեռացվել է բաշխման համակարգչային ծրագրի ցանկից՝ մինչև դեկտեմբերի 7-ը ներառյալ։

«Փաստինֆո»-ի փոխանցմամբ՝  ԲԴԽ-ն որոշումը կայացրել է՝ հիմք ընդունելով աշխատանքային ծանրաբեռնվածության մասին Շահվերդյանի գրությունը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Գագիկ Ծառուկյանի, Սեդրակ Առուստամյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործն օրերս է մակագրվել Մանվել Շահվերդյանին, դեռևս առկա չէ տեղեկություն՝ այն վարույթ ընդունելու մասին։

Leave a comment