Պետության օգտին կբռնագանձվի մոտ 114 միլիոն դրամ (PAN.am)

2026 թվականի սեպտեմբերի 16-ին Հակակոռուպցիոն դատարանն ամբողջությամբ բավարարել է Դատախազության ներկայացրած՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցն ընդդեմ Տիգրան Ժորայի Գրիգորյանի։ Դատարանում քննվող քրեական գործի շրջանակում Տիգրան Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար։

Դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետության օգտին կբռնագանձվի 113 միլիոն 805 հազար դրամ։

Leave a comment