Հրապարակ. ՔՊ–ում ինչ են որոշել ընտրական ցուցակի մասով


Միջազգային

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին ՔՊ ակտիվը նախաձեռնող խմբի նիստ է անցկացրել, որի ընթացքում քննարկել են կուսակցության արտահերթ համաժողովի կազմակերպմանը եւ կուսակցության համամասնական ցուցակի քվեարկությանն առնչվող հարցեր։


Մեզ ասացին, որ նախնական որոշում կա, որ 300 հոգանոց ցուցակի առաջին հիսուն հոգին կկազմվի արտահերթ համաժողովի մասնակից պատվիրակների քվեարկությամբ, իսկ 50-ից հետո ցուցակի ձեւավորումը կվերապահվի վարչությանը, բնականաբար, Նիկոլ Փաշինյանին, որը համախոհների միջոցով իր ուզած մարդկանց կտեղավորի անցողիկ հորիզոնականներում։

Ի դեպ, սեպտեմբերին կայացած ՔՊ հերթական համաժողովից հետո, ինչպես հայտնի է, վարչության կազմը հինգով ավելացավ, քանի որ իշխող թիմում որոշեցին ավելացնել կանանց քվոտան: ՔՊ վարչության կազմի ընդլայնումը, սակայն, կուսակցության հնաբնակներից շատերը սխալ են համարում:

Առավելմանրամասնթերթիայսօրվահամարում


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝

Հետևեք մեզ նաև տելեգրամում՝

Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝

Leave a comment