Նովակ Ջոկովիչը տիտղոս նվաճեց մի մրցաշարում, որտեղ երբեք չի պարտվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի չեմպիոն Նովակ Ջոկովիչը Պեկինում անցկացվող ATP-500 շարքի մրցաշարի 7-րդ մասնակցությունը ևս ավարտեց չեմպիոնական տիտղոսով:

Սերբ թենիսիստը հաղթական շարքը շարունակեց աշխարհի 10-րդ ռակետ, ավստրալացի Ալեքս Դե Մինորի դեմ մրցախաղով: Եզրափակիչի առաջին սեթում 39-ամյա Ջոկովիչը հաղթեց 7:6 հաշվով, իսկ երկրորդում Դե Մինորը 1:0 հաշվի ժամանակ վնասվածքի պատճառով հրաաժարվեց պայքարից:

Պեկինի մրցաշարում Նովակ Ջոկովիչն անցկացրեց 36-րդ մրցախաղն ու տարավ 36-րդ հաղթանակը:

Աշխարհի 11-րդ ռակետը կարիերայի 102-րդ տիտղոսը նվաճեց մենախաղում: Նախորդ անգամ Ջոկովիչը Պեկինի մրցաշարին մասնակցել էր 2015 թվականին:

Պեկինի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 4,089,385 դոլար է։

Դավիթ Եղիազարյան

Leave a comment