Որոնք են հայ աշակերտների ուժեղ և թույլ կողմերը. Անդրեասյանը կրկին անդրադարձել է թեմային

https://arm.sputniknews.ru/20261006/vorvonq-en-haj-ashakertneri-uzhegh-ev-tujl-kvoghmery-andreasjany-krkin-andradardzel-e-temajin-107752815.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/06/107745775_100:0:1700:1200_1920x0_80_0_0_d90a228db8e7cf248230ebaf241a55a3.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

աշակերտ, դպրոցական, ժաննա անդրեասյան, զեկույց

աշակերտ, դպրոցական, ժաննա անդրեասյան, զեկույց

Բաժանորդագրվել

Անդրեասյանը փաստել է, որ գիտության և մաթեմատիկայի մասով պատկերը մտահոգիչ է, սակայն ամենավատ ցուցանիշները, ինչպես Հայաստանը, այնպես էլ մասնակից բոլոր երկրները, գրանցել են ընթերցանությունից, որն ամենալուրջ մարտահրավերներից մեկն է․

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրասյանը մանրամասն ներկայացրել է հայ աշակերտների ուժեղ և թույլ կողմերը` անդրադառնալով սովորողների գնահատման PISA 2025 (Program for International Student Assessment) միջազգային ստուգատեսին։ Այս մասին Անդրասյանը խոսել է նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստում։
Նշենք, որ Հայաստանը 2025 թ. առաջին անգամ մասնակցել է սովորողների գնահատման PISA 2025 (Program for International Student Assessment) միջազգային ստուգատեսին։ 15 տարեկան աշակերտների շրջանում անցկացված հետազոտությունն իրականացվել է 3 ուղղությամբ՝ ընթերցանություն, մաթեմատիկա և բնական գիտություններ։ Արդյունքները վկայում են, որ կրթական ոլորտում Հայաստանը բավականին ցածր ցուցանիշներ ունի, մասնավորապես, տարածաշրջանի երկրների համեմատ։ Ի դեպ, սեպտեմբերին էլ ԿԳՄՍՆ–ն արդեն ներկայացրել էր հայ աշակերտների և՛ ուժեղ, և՛ թույլ կողմերը։

«Մեր երեխաները բավականին բարձր՝ 10-ից 9 միավոր են գրանցել հարմարվողականությունից, ինչը շատ լավ է, քանի որ տարբեր իրավիճակներում ճկուն լինելու և իրենց դրսևորելու միտվածություն ունեն: Մեր երեխաները նաև բավականին նպատակասլաց են․ այս ուղղությամբ նույնպես 9 միավոր են գրանցել, ինչը նշանակում է, որ առկա է աշխատելու լավ ռեսուրս: Պատկանելիության զգացումը դպրոցին նույնպես բարձր է՝ 8 միավոր, իսկ դպրոցի արժեքի գիտակցումը՝ 7 միավոր»,– նշել է նախարարը։

Անդրադառնալով ամենամտահոգիչ խնդրին` Անդրեասյանը շեշտել է` դա օգնության դիմելու կարողությունն է, որ կարողանան ճիշտ ձևակերպել խնդիրը և աջակցության դիմեն։ Միևնույն ժամանակ ընդգծել է, որ այս խնդիրը նկատվում է ոչ միայն հայ աշակերտների մոտ։
Որպես մեկ այլ լուրջ խնդիր էլ արձանագրել է հետաքրքրասիրության ու մոտիվացիայի պակասը։

ԿԳՄՍ նախարարն անդրադարձել է գիտելիքի կիրառելիության խնդիրներին ու ընդգծել` գիտության և մաթեմատիկայի մասով պատկերը մտահոգիչ է, սակայն ավելի մտահոգիչ են ընթերցանության ցուցանիշները, ինչը նրա պնդմամբ` լուրջ մարտահրավեր է եղել նաև մասնակից այլ երկրների համար։

«Մեր սովորողների շուրջ ամեն երրորդն է, որը հաղթահարել է նվազագույն շեմը գիտությունից, շուրջ ամեն երրորդն է, որ հաղթահարում է նվազագույն շեմը մաթեմատիկայից, և ամեն հինգերորդն է ընդամենը, որ կարողանում է դա անել ընթերցանությունից»,– նշել է նախարարը։

Անդրեասյանը նաև շեշտել է, որ մաթեմատիկայում աղջիկների և տղաների արդյունքները հավասար են, իսկ ընթերցանության և բնական գիտությունների մասով էական է աղջիկների առավելությունը, որի ուղղությամբ, ըստ նախարարի, անհրաժեշտ է մեծ խորությամբ աշխատանք իրականացնել։

Նախարարը որպես մտահոգիչ ցուցանիչ է արձանագրել նաև տնային աշխատանքի վրա անցկացվող ժամանակը։ Նա նշել է, որ միջինում օրական 2 ժամ է տևում, բայց հանձնարարությունների ծավալը չի որոշում, թե ինչպես են երեխաները սովորում։ Ըստ գերատեսչության ղեկավարի` կրթության մեջ կարևոր է նաև, թե ինչ միջավայրում են սովորում, ու այդ առումով Հայաստանը լավ ցուցանիշներ ունի։ Ըստ Անդրեասյանի` Հայաստանն առաջին տեղում է անվտանգ միջավայրում սովորելու առումով` երեխաների 94%-ն իրեն անվտանգ է զգում դպրոց գնալիս, 91%-ը չի ենթարկվում բուլինգի, իսկ կիբեռբուլինգի մասին հաղորդել է 2,7%-ը։ Կարգապահության առումով էլ նախարարը լավ ցուցանիշներ է նշել` 86%-ը նշել է, որ անկարգապահության խնդիրներ չի դիտարկել։ Հաջորդը՝ ուսուցչի կողմից աջակցությունն է սովորողին, որը մեր համակարգի ամենաուժեղ կողմերից մեկն է․ 84%-ը նշել է, որ անհրաժեշտ աջակցություն ստանում է ուսուցչից։

Ինչ վերաբերում է սմարթֆոնների և արհեստական բանականության օգտագործման հետ կապված ցուցանիշներին, ապա Անդրեասյանը նշել է, որ ՀՀ–ն բավականին բարձր ցուցանիչ ունի` դպրոցում կիրառելուն` որպես ժամանց, և այդ ուղղությամբ համապատասխան կարգավորումներ են նախատեսում։ Միևնույն ժամանակ նշել է` արհեստական բանականությունը տնային աշխատանքներում կիրառելու հարցում հայ սովորողները համեմատաբար ակտիվ են։

Հիշեցնենք, որ ըստ PISA-ի տվյալների՝ հայաստանցի աշակերտների մոտ 1%-ն է լավագույն արդյունք ցույց տվել մաթեմատիկայից, գրեթե ոչ մի սովորող չի ունեցել լավագույն արդյունք բնագիտական ոլորտում, և գրեթե ոչ մի աշակերտ չի ստացել ընթերցանության մեջ 5 կամ ավելի բարձր աստիճան: Այս ցուցանիշներով Հայաստանը վերջին հորիզոնականում է տարածաշրջանում՝ զիջելով Վրաստանին, Ադրբեջանին ու Թուրքիային։

Բազային կարդալու մակարդակին հասնում է 15 տարեկան աշակերտների 19%-ը, միջինում մասնակից երկրներում կազմում է 69%, մաթեմատիկայից՝ 28%, միջինը 65% է։

Հետազոտության բոլոր երեք հիմնական ուղղություններով հայ դպրոցականների արդյունքները ցածր են եղել մասնակից երկրների միջին մակարդակից։ Հայաստանի միջին արդյունքը կազմել է 369 միավոր բնագիտական առարկաներից (485 միավոր՝ ըստ երկրների միջին), 376 միավոր մաթեմատիկայից (472 միավոր՝ ըստ երկրների միջինի), 348 միավոր ընթերցանությունից (472 միավորի՝ ըստ երկրների միջինի)։ Հետ մնալը ուսման տարիների համարժեքով կազմել է 4-5 տարի։

Leave a comment